«Hyundai Elysion»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում, կա տուժած          Արցախ վերադառնալու մեր իրավունքը չի կարող պայմանավորված լինել մեր քաղաքացիությամբ       Որևէ մեկը չի ասել, որ Ղարաբաղը թոկ էր, ասվել է՝ Ղարաբաղի հարցն էր թոկ Հայաստանի վզին, դրանք շատ տարբեր բաներ են    

12 հուլ 2019 12:02

Ռուսաստանում մահացել է Մամուդ Շավերշյանը, որը հայտնի է չունեւորներին անվճար հաց բաժանելով

Ռուսաստանում մահացել է հայ ձեռներեց Մամուդ Շավերշյանը, որը հայտնի է Ստրունինո քաղաքի բնակիչներին անվճար հաց բաժանելով: Այս մասին հայտնում է Մոսկվայի Հայկական եւ ազգերի մշակույթի թանգարանը:
Այս մարդու անունը երկու տարի առաջ բոլոր լուրերի մեջ էր՝ լրագրողները գրում էին, որ Մամուդն արդեն երկար տարիներ Ստրունինոյի իր խանութում միանգամայն անվճար  հաց է բաժանում թոշակառուներին, բազմազավակ ընտանիքներին եւ հաշմանդամությամբ մարդկանց: Այս օգնությունը շատերին իրապես օգնել է գոյատեւել: Ձեռներեցը հաց է բաժանել նաեւ իր մոսկովյան խանութում:


«Մամուդը 10 տարուց ավելի Ստրունինոյում եւ Մոսկվայում իր խանութներում անվճար հաց է բաժանել: Դա արել է ոչ պատվոգրերի համար, ոչ այն բանի համար, որ քաղաքի օրը նշելիս իրեն բեմ հանեն: Նա հանրային մարդ չէր: Պարզապես կատարել է պապի պատվիրանը՝ օգնել նրանց, ովքեր քեզնից ավելի վատ են ապրում: Նա օգնում էր տաջիկ տղաներին, որոնք վաստակելու համար գալով՝ քաղցած էին մնում: Եվ ամեն օր անվճար հաց էր տալիս ռուսներին, թաթարներին, ուկրաինացիներին՝ բոլորին: Լրագրողները նկատել են, որ ամեն օր անվճար հաց բաժանելու է մեկնել «ԳԱԶել»-ը: Նա այն պարզապես լրացուցիչ պատվիրում էր»,- Facebook-յան իր էջում գրել է Մամուդին ծանոթ Միխայիլ Դեմենտեւը:
Չնայած ձեռներեցի վերաբերյալ հաճախ էին զրպարտագրեր գրում, որ իբր, հացը պետությունից է ստանում եւ մի մասը յուրացնում է, նա չի հուսահատվել եւ շարունակել է օգնություն ցույց տալ: Շատերը, հավանաբար, չէին հավատում, որ կարելի է անշահախնդիր օգնել, սեփական գրպանից: Նա կարգախոս ուներ՝ «օգնել նրանց, ովքեր քեզնից վատ են ապրում»:
«Նա առանցք ունեցող մարդ էր, եւ մարդ էր բոլոր ազգերի համար: Մի անգամ «Գուբերնիա 33»-ի հետ հարցազրույցում ասել էր. «Դուք չեք պատկերացնի, թե ինչպիսի մարդ էր պապս: Ամբողջ պատերազմն անցել է, Հաղթանակից մի քանի ամիս առաջ առանց ոտքի մնացել: Բայց չի հուսալքվել, վառարանի վրա նստած չի մնացել, դարձել է կոլտնտեսության նախագահ: Եվ ոչ մեկին չի մերժել օգնություն ցույց տալ:
Ինձ ասում էր՝ կուշտ մի կեր, կուշտ մի խմիր, իսկ մարդկանց օգնիր եւ ինքդ էլ բարի գործը հիշիր: Ահա թե ինչու ես ռուս չեմ, բայց հայրանունս Մաքսիմովիչ է: Որովհետեւ պապս իր բոլոր որդիներին անվանել է ճակատային ընկերների պատվին: Մաքսիմը շտաբի պետն էր, նրանք միասին Կուրսկի աղեղում են մարտնչել»»,- գրել է Միխայիլ Դեմենտեւը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր