ՔՊ-ականներն ահաբեկում են անգամ անչափահասներին․ «Հրապարակ»          «Չեն հասցնում բոլորին լսել»․ ընտրական գործերը լարվածություն են ստեղծել համակարգում․ «Ժողովուրդ»       Փաշինյանը թիմում միայնակ է. չկա կողքին մեկը, որ հարվածն իր վրա վերցնի․ «Ժողովուրդ»    

17 հուլ 2019 11:44

ՊՆ-ն շարունակում է պատժիչ գործողությունները եզդի հիվանդ զինծառայողի նկատմամբ.նրա ձեռքից խլել են նշանակված դեղերը

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պաշտպանության նախարարությունը շարունակում է պատժիչ գործողությունները ազգությամբ եզդի հիվանդ զինծառայող Յուրիկ Բրոյանի նկատմամբ: Նրան ապօրինաբար տարել են ռազմական ոստիկանություն: Նա երեկ է դուրս գրվել հոգեբուժական հիվանդանոցից, նրա ձեռքից խլել են բժշկի կողմից նշանակված դեղերը և արգելել դրանք ընդունել: Զինծառայողի վիճակը, մոր պնդմամբ, վատ է, նա լարված է և հոգեպես ընկճված: ՊՆ նամուլի խոսնակը մի գրառում է կատարել, որի համաձայն առաջարկվում է մտավոր հետամնացության բոլոր դրսևորումներով հիվանդությունը սահմանել ոչ պիտանի զինվորական ծառայության համար, բայց մինչ այդ նույն հիվանդությամբ տառապող Բրոյանին սիրով տառապանքների են ենթարկում»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր