Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

29 օգոս 2019 16:46

Հոգեբանական խորը տրավմայի է ենթարկվել զորակոչված հիվանդ երեխան,հիշում է ծեծը, լացում է.կեղծ հայրենասիրության մթնոլորտ

Ազգությամբ եզդի զինծառայող Յուրիկ Բրոյանն այժմ արձակուրդում է, որից հետո, ըստ օրենքի, սահմանված ընթացակարգով արդեն կզորացրվի։ Լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի փաստաբան Հայարփի Սարգսյանը։

ՀԿ-ի ղեկավար Ժաննա Ալեքսանյանն ասաց, որ իրենք ութ ամսից ավելի ստանձնել էին Բրոյանի իրավունքների պաշտպանությունը, դաժան պայքարում հասել են ինչ-որ արդյունքի։

«Պաշտպանության նախարարությունը, ողջ համակարգը հայտարարում էր, որ սիմուլյանտ է զինվորը, բայց մենք իրավական գործընթացով ցույց տվեցինք, որ չկա սիմուլյացիա, փորձաքննությունները ժխտեցին ՊՆ հայտարարությունները։ Դրանից հետո կառավարությունը նախագիծ ներկայացրեց,  հաստատեցին, որ այլևս մտավոր հետևամնացություն ունեցող զինծառայողները չեն զորակոչվելու բանակ»,- ասաց նա։

Ժ. Ալեքսանյանի խոսքով, կարճվել է այս գործով հարուցված քրեական գործը, որ նրան ծեծել է հրամանատրը զորակոչվելուց տաս օր անց։

«Այս գործը կարճվել է, որ հրամանատարն ոչ մի բան չի արել։ Օրեր առաջ ինձ զանգահարեց մայրը, ասաց, որ տղան վատ վիճակում է, հիշում է ծեծը, լացում է։ Հոգեբանական խորը տրավմայի է ենթարկվել հիվանդ երեխան, որին զորակոչել էին բանակ։ Ինչպես է վերականգնվելու, երբ, բնականաբար, պաշտպանության նախարարությունը նման բաների պատասխանատվություն չի կրում, որ իր զինվորն էր»,- ասաց նա։
Յուրի Բրոյանը բանակ էր զորակոչվել 2018-ի օգոստոսին՝ թույլ մտավոր հետամնացություն ախտորոշմամբ։
Անդրադառնալով  ՊԲ զինծառայող, Վոլոդյա Գալոյանի սպանությանը, Ժ. Ալեքսանյանն ասաց, որ ներկայացրել են՝ նա սպանել է ինչ-որ զինվորի, չի կարողացել սպանել իր արձակած կրակոցներով, չորս ժամ անց գնացել է ինչ-որ տեղ ու ինքնասպանության գործել։
«Համարում եմ, որ Քննչական կոմիտեի ֆանտազիան այլևս սպառված է։ Խայտառակ, արտառոց վարկած է, թե ինչպես են վերջնական եզրակացություն եղել, գուցե իրենք բացատրեն, մենք չենք կարողանում որևէ բացատրություն գտնել։
Դեպքից անցել է մեկ ամիս 6 օր, այդ զինվորը, որի կյանքի համար պատասխանատու է պետությունը, որևէ կարգավիճակ չունի։ Քրեական գործը հարուցել են երկու հոդվածով՝ սպանության փորձ, այսինքն նա հանցագործ է, և ինքնասպանություն, բայց չեն տվել կարգավիճակ, չգիտեն՝ նա հանցագործ է, թե տուժող։  Սա ինձ հիշեցրեց «Մարտի 1»-ի դեպքերը, երբ տուժողներին, 10 զոհերին 6 ամիս և ավելի որևէ կարգավիճակ չէին տվել։ Հիմա պատկերացնում եք՝ այդ նույն մեթոդը գործում է նաև այսօր։ Տղան, որին սպանել են, որի կյանքի համար պատասախանատու է և գերագույն գլխավոր հրամանատար Նիկոլ Փաշինյանը և պաշտպանության նախարարը, դեռ չունի որևէ կարգավիճակ։ Խայտառակ իրավիճակ է, պատկերացնել անգամ հնարավոր չէր նոր իշխանության օրոք»,- նշեց իրավապաշտպանը։

Նրա խոսքով, քննչական մարմնի նկատմամբ վերահսկողություն գոյություն չունի, զինվորական դատախազություն գոյություն չունի, ոչնչով չի զբաղվում, մի ամբողջ կառույց անգորոծության է մատնված։ 

«Մենք չգիտենք՝ կա զինվորական դատախազ, թե չկա։ Մեր բողոքներն ուղղում ենք գլխավոր դատախազությանը։ 
Կարծես այս երկրում նորմալ է, որ պետք է անընդհատ զինվորներին սպանել, որևէ մեկը դրա համար պատասխան չտա։ Չեմ հասկանում՝ ինչ է մտածում վարչապետը, երբ անընդհատ լսում է, որ զինվորներ են... Քննչական կոմիտեն անվստահելի ինֆորմացիա է հրապարակում, որի նկատմամբ  երևում է իշխանությունը մեծ վստահություն ունի։
Ով պետք է հրապարակայնորեն ելույթ ունենա  և ասի՝ մի սպանեք զինվորներին։ Գերագույն գլխավոր հրամանատարը, որը ոչինչ չի անում»,- ասաց Ժ. Ալեքսանյանը։
Նա նշեց, որ մեծ սպասելիքներ ուներ վարչապետից, որ բանակում մարդու իրավունքները, մասնավորապես կյանքի իրավունքը գնահատելու, դրան ուղղված մեծ քայլեր է անելու։ 

«Լիահույս էինք դրանում, գիտեինք, որ հենց այդպես է, որովհետև շատ անգամ է ելույթ ունեցել, սրտացավ է ընտանիքների նկատմամբ, վարչապետը տարբեր ոլորտներից շատ լավ տեղյակ է, մասնավորապես բանակից։ Հիմա չգիտեմ, թե ինչ է պատահել  վարչապետին։ Մեկ ամսում 4-6 մահվան դեպքերից հետո որևէ արձագանք չկա։ Չգիտեմ՝ ինչու է լռում վարչապետը։ Գիտեմ, որ վատ է, որ լռում է, գերագույն գլխավոր հրամանատարն է, պարտավոր է  հանրության առջև ելույթ ունենալ և բացատրել, թե ինչու է գոհ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի աշխատանքից, ինչու են զինվորները սպանվում բանակում։ Գերագույն գլխավոր հրամանատարն անձամբ պետք է հանրությանը  բացատրության տա, նա պարտավոր է դա բացատրել»,- ասաց իրավապաշտպանը։

Ժ. Ալեքսանյանը շեշետեց, որ ՀՀ-ում դեռևս կեղծ հայրենասիրության մթնոլորտն է։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր