15:28 - Հենա մեկին բռնել են, ինչ են անում, որ հիմա էլ մեկին բռնեն. Սարոյանը՝ Սերժ Սարգսյանի հնարավոր ձերբակալության մասին         15:10 - 108 հազար դրամից պակաս ստացող ուսուցիչ չի լինի.դասագրքերի 40 տոկոսով թեթևացում են ապահովել երեխաների համար      14:48 - Կառավարությունում առկա կոռուպցիայի մասին պնդումներն անհեթեթ ու անհիմն են. Ավինյանը՝ Ամուլսարի հարցով հնչող մեղադրանքների մասին    

22 հուլ 2019 15:25

Աստծուց ու մեր ապրածից գոհ ենք այնքանով, որ մենք այդքանից հետո սաղ սալամաթ ենք. Կեցցեք

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում մանրամասներ է ներկայացրել վթարից, որի արդյունքում իր վարած մեքենան կողաշրջվել էր: Նա նաև շնորհակալություն է հայտնել ԱԻՆ-ին, ոստիկանությանը, շտապօգնությանը՝ արագ արձագանքման համար: «Ահա այն ճանապարհը, որտեղ միջին արագության՝ 50կմ/ժ, տակ աջ կողնակի հատվածում վթարի ենթարկվեցինք։ 2 փորձառու վարորդներ ասացին, որ ավտոմեքենայի անկառավարելիություն առաջացել է խճի վրա արգելակելու (թեպետ դա կտրուկ չեմ արել), ապաև խառնվելու արդյունքում։ Պարզվում է, այդպիսի իրավիճակներում, հակառակը, գազով են դուրս գալիս։ Համենայն դեպս, իրենք այդպես բացատրեցին, որ խիճը նմանվում է պտտվող գնդակների։ Ոմանք գտնում են, կողնակի բարձր խոտերի տակ չերևացող ու բավական խոր հեղեղատարն էլ բացասական դեր է խաղացել ու նպաստել մեքենայի կողաշրջվելուն, ոմանք էլ, հակառակը, գտնում են, որ այն թափը կոտրել է։ Աստծուց ու մեր ապրածից գոհ ենք այնքանով, որ մենք այդքանից հետո ոտքի վրա, սաղ սալամաթ ենք։ Ու դա մաղթում ենք բոլոր մարդկանց։ շնորհակալություն այն բոլոր մարդկանց՝ օտարազգի և հայ, որ անմիջապես կանգ առան, ամեն տեսակի օգնություն ցուցաբերեցին, օգնեցին դուրս գալ մեքենայից, ուղղեցին մեքենան։ Դա անպատկերացնելի էր։ Օպերատիվության ու աջակցության համար շնորհակալություն ԱԻՆ-ին, Ոստիկանությանը, շտապ օգնությանը, որ հաշված րոպեներ անց դեպքի վայրում էին։ Կեցցեք»։
 

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր