Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

27 հուլ 2019 10:37

Հայկական թավշյա հեղափոխության և ինքնիշխանության ռուսական ռիսկերը. պատրաստվել երկարատև պաշարման.«Ժամանակ»

Ռուսաստանի Պետդումայի Դաշնությունների խորհրդի, այսինքն՝ Վերին Պալատի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, խոսելով Ռուսաստանում կառավարման խորհրդարանական մոդելի անցման վերաբերյալ, բերել է Հայաստանի օրինակն ու չի ողջունել անցումը: Նա ասել է, որ Հայաստանի օրինակը ցույց տվեց, թե ինչքան բարդություններ կան:

Ռուսաստանում ավելի մեծ թափ է հավաքում Պուտինի «դիլեման»: Թեև նրա ժամկետը սպառվում է 2024 թվականին, այդուհանդերձ կա համընդհանուր նկատելի ներքին զգացում բոլոր շահառուների մոտ, որ ամեն ինչ կարող է զարգանալ ավելի արագ և առաջանալ արագ լուծումների անհրաժեշտություն, ու այդ իսկ պատճառով քննարկվում են տարբերակներ, թե ինչ անել: Ինքը՝ Պուտինը, որևէ կերպ չի բացում իր ծրագրերը՝ թողնելով խնդիրը ենթադրությունների դաշտում և ըստ երևույթին փորձելով այդպես կառավարել ներքին ուժերին, տնտեսաքաղաքական ներքին խմբերին, որոնք բնականաբար փողի և իշխանության համար պայքարի շահառուներն են:

Մատվիենկոյի ելույթը վկայում է, որ ռուսական իսթեբլիշմենտը որքան է սեփական մաշկին մոտ ընդունել Հայաստանում իրադարձությունները, և այստեղ Ռուսաստանի հանգամանքը լոկ, այսպես ասած, կովկասյան ազդեցության մոտիվներով չէ, որ պայմանավորված է, այլ ներքին պայքարում ներգրավված տարբեր խմբեր Հայաստանում տեղի ունեցած հեղափոխական իշխանափոխության մեջ տեսնում են ռիսկեր անմիջականորեն իրենց փողի և իշխանության համար: Մատվիենկոն ըստ էության արտահայտում է այդ իրողությունը: 

Մեծ հաշվով այստեղ է նաև խնդիրը, թե ինչպես կարող են առաջանալ Հայաստանի դեմ դիմադրության օջախներ Ռուսաստանում, ինչպես կարող են ձևավորվել, այսպես կոչված, զատուլինյան, Լազարևյան ակումբներ, կամ ինչպես կարող են Արցախում սեպարատ դասախոսություններ կարդալ կոլերովներն ու տարասովները՝ փորձելով «ռուսական մանդատի» գաղափարը տարածել Արցախի նախագահի ընտրության գործընթացի վրա:

Խոշոր հաշվով այստեղ են հայկական թավշյա հեղափոխության և ինքնիշխանության ռուսական ռիսկերը՝ Ռուսաստանում իշխանության խնդրի հասունացող ճգնաժամի կամ դիլեմայի մեջ: Հայաստանը, Հայաստանի և Արցախի հանրությունները պետք է լինեն այդ ռիսկերին պատրաստ, քանի որ Ռուսաստանում իշխանության դիլեմայի հանգուցալուծումը մոտ չէ, ըստ այդմ՝ ռիսկերի գեներացիան կշարունակվի, կշարունակվեն նաև հայաստանյան թեմատիկայով մանիպուլյացիոն փորձերը և դրանք Ռուսաստանի քաղաքական որոշում կայացնողների վրա տարածելու ջանքերը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր