Ուղիղ.Երևանի կենտրոնում լարված իրավիճակ է.փողոցներ են փակել          Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր       Տեսանյութ.Գեղարքունիքի փոխմարզպետի կյանքից զրկված որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է    

26 հուլ 2019 11:53

ՌԴ-ում Հայաստանն ակնհայտորեն առաջացրել է վախ եւ տագնապ՝չփորձեն օրինակ վերցնել Հայաստանից

Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի վերին պալատի՝ Դաշնությունների Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, ելույթ ունենալով Ռուսաստանում Սահմանադրության փոփոխության թեմայով, որը առաջ է եկել ՌԴ նախագահ Պուտինի 2024 թվականին սպառվող նախագահական ժամկետի եւ սպասվող հեռանկարի համատեքստում, հիշել է Հայաստանը: Մատվիենկոյի հիշատակման մեջ նկատելի է վախը, որ առկա է Ռուսաստանի տնտեսա-քաղաքական այսպես ասած էլիտայի շրջանակում՝ Պուտինի հնարավոր որոշումների առումով:
Այդ վախի մասին առիթ եմ ունեցել գրելու անցնող ամիսների ընթացքում մի շարք հոդվածներում, անդրադառնալով Հայաստանի թավշյա հեղափոխության դեմ ռուսական պրոպագանդիստական շրջանակներում սկսված գրոհներին: Այդ գրոհներն իհարկե պայմանավորված են տարբեր մոտիվացիոն հիմքով, սակայն դրանցում ակնառու է նաեւ վախը, որ պարունակում են ռուսական մի շարք շրջանակներ ու խմբեր: Իսկ դա պայմանավորված է ռուսական տնտեսա-քաղաքական կյանքում Հայաստանի վճռորոշ դերակատարությամբ, այդ կյանքի լայն արեալի համատքստում: Ըստ այդմ, Հայաստանում դիրքերը էապես կապակցվում են նաեւ Ռուսաստանում դիրքերի հետ: Հետեւաբար, Հայաստանում դիրքերի կորուստը շատ խմբերի համար առանցքային ազդակ է Ռուսաստանում դիրքերի հնարավոր կորստի առումով: Առավել եւս, որ Հայաստանում տեղի ունեցող թավշյա հեղափոխության համատեքստում Պուտինը դրսեւորել եւ դրսեւորում է խորհրդավոր զսպվածություն կամ առավել եւս լոյալություն:
Պուտինն այդ պրոպագանդան դադարեցնելու հրահանգ չի տա, թեեւ հավանական է, որ չի կարող: Չի կարող, որովհետեւ տեսնում է Ռուսաստանի համակարգի փլուզումը, միաժամանակ լուծումների բարդությունը եւ առաց Արեւմուտքի աջակցության այդ լայն խնդիրը լուծելու անհնարինությունը: Միաժամանակ, նա չի կարող կտրուկ դուրս գալ այդ փլուզվող համակարգի դեմ, որովհետեւ այդ ժամանակ խուճապը կդառնա լիակատար, ըստ այդմ իրավիճակը՝ անկառավարելի:
Պուտինը պետք է խաղա համակարգի իր հանդեպ վստահության վրա, հնարավորին երկար, մինչեւ գտնվեն փլուզումը կառավարելու տրանսֆորմացիոն լուծումներ:
Ռուսաստանի իշխող շրջանակներում Հայաստանն ակնհայտորեն առաջացրել է վախ եւ տագնապ, որ այդ լուծումների շարքում կարող է լինել հայաստանյան տարբերակը, անցում խորհրդարանական կառավարման եւ հեղափոխություն: Առավել եւս, որ հեղափոխությունը Ռուսաստանում հասունանում է արդեն գրեթե անզեն աչքով՝ ավելի ու ավելի մարդաշատ դարձող եւ տարածվող աշխարհագրությամբ հանրային տարբեր ընդվզումների եւ բողոքների տեսքով:
Մատվիենկոն հայտարարել է, թե խորհրդարանական մոդելի անցումը ողջունելի չէ, դա հեշտ չէ եւ հանգեցնում է խնդիրների, եւ բերել է Հայաստանի օրինակը: Այլ կերպ, Մատվիենկոն Պուտինին փորձում է ակնարկել, թե չփորձի օրինակ վերցնել Հայաստանից:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր