Առաջիկա տնտեսական ապոկալիպսիսը անպայման տեղի կունենա.Պուտինը որոշել է Հայաստանի և Ղազախստանի ապագան          ԵԿՄ ավտոմեքենայի կողմից վրաերթի ենթարկված քաղաքացիներից մեկը գլխի վնասվածք է ստացել․մեքենան քաղաքացիների ուղղությամբ վարելու հրահանգ տվել է կառույցի մարզային վարչության ղեկավարը       Տեսանյութ. «Զվարթնոց» օդանավակայանում արգելել են ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը ՀՀ.օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ    

16 հուն 2020 11:53

Ո՞րն էր Ռուսաստանի կառավարության հրաժարականի պատճառը,արդյո՞ք սա վկայում է նախագահի վաղաժամ հրաժարականի մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Դաշնային ժողովին ավանդական ուղերձից անմիջապես հետո երկրի նախարարների կաբինետը հրաժարական տվեց:
«Մենք՝ որպես Ռուսաստանի Դաշնության կառավարություն, պետք է մեր երկրի նախագահին հնարավորություն ընձեռենք կայացնելու բոլոր անհրաժեշտ որոշումները (կապված Սահմանադրության փոփոխությունների ընդունման հետ)», - ասաց վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
Euronews-ը քաղաքագետների հետ փորձել է պարզել, թե ինչ է նշանակում ՌԴ կառավարության հրաժարականը։
«Երբ մենք տեսնենք նոր կառավարությունը, մենք, հնարավոր է, տեսնենք իրավահաջորդին»,-ասել է քաղաքագետ, ՌԴ Ազգային հետազոտական ինստիտուտի պրոֆեսոր Յուլիյ Նիսնևիչը։
Ո՞րն էր այս հրաժարականի պատճառը, կան տարբեր տեսակետներ, բայց ամեն դեպքում, կարելի է ենթադրել, որ սա սկիզբն է նրա, ինչն անվանում ենք Ռուսաստանում իշխանության տրանզիտ։ Տեսակետ կա, որ գուցե սա վկայում է նախագահի վաղաժամ հրաժարականի մասին:
«Սա ոչ թե ակնթարթային քմահաճույք է, ոչ էլ պահի որոշում: Այն հստակ պատրաստված էր, կա պլան իշխանափոխության համար: Ինչպիսի՞՝ դժվար է ասել: Մի քանի տարի առաջ ես հոդված գրեցի այն մասին, որ իրականում Վլադիմիր Պուտինն արդեն շատ հոգնել է իշխանությունից: Ես այնպիսի զգացողություն ունեի, որ նա ուրախությամբ ավելի շուտ կհեռանար, բայց այն պատճառով, որ թե ինչպես է Ռուսաստանում կառավարումը դրված. ինքը չի կարող դա անել»,-ասել է քաղաքագետը:
Քաղաքագետը նշում է, որ ՌԴ-ում իշխանության փոփոխությունների փորձը ցույց է տալիս, որ իրավահաջորդները սովորաբար կապված է լինում կառավարության հետ: Պուտինը նշանակվեց վարչապետ՝ մինչ կհաջորդեր Բորիս Ելցինին։
Անկախ քաղաքագետ Իվան Պրեոբրաժենսկին չի բացառում, որ հնարավոր է լինեն նաև արտահերթ ընտրություններ։
Ռուսաստանի կառավարության նախկին հրաժարականները
Ռուսաստանի ողջ պատմության ընթացքում կառավարությունն իր կամքով միայն մեկ անգամ է հրաժարական տվել 2007թ.-ի, Միխայիլ Ֆրադկովն ու կաբինետի բոլոր անդամները հրաժարական տվեցին՝ նախագահին կադրերի ազատություն տալու համար՝ կարևոր քաղաքական իրադարձությունների՝ Պետդումայի և նախագահական ընտրություններին ընդառաջ:
Դրանից առաջ պետության ղեկավարը 5  անգամ ցրել է կառավարությունը. 4 անգամ դա արել է Բորիս Ելցինը (1998թ-ին՝ Վիկտոր Չեռնոմիրդինի և Սերգեյ Կիրիենկոյի կառավարությունները, իսկ 1999-ին՝ Եվգենի Պրիմակովի և Սերգեյ Ստեպաշինի կառավարությունները): 2004-ին Պուտինը պաշտոնանկ արեց Միխայիլ Կասյանովի կառավարությանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր