Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել․ «Իրավունք»          Անկում տարադրամի շուկայում. ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 29-ի համար       Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»    

07 օգոս 2019 15:15

Ոստիկանապետեր են ազատվել պաշտոնից

Հանցավորության դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով՝ ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը շարունակում է իրականացնել կադրային փոփոխություններ ու փոխատեղումներ։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
ՀՀ ոստիկանության պետի հրամանով կադրերի ռեզերվ է ուղարկվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Լևոն Բեգոյանը, ոստիկանության Իջևանի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Գեորգի Միրզոյանը, Տավուշի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Գագիկ Դալլաքյանը։
Ոստիկանության պետի մեկ այլ հրամանով՝ ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Անտոնյանը նշանակվել է ոստիկանության Տավուշի բաժնի պետի պաշտոնին, իսկ ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Կարեն Հակոբյանը, որը գտնվում էր կադրերի տրամադրության տակ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր