18:53 - Քայլերթ Երևանում՝ ի պաշտպանություն Ամուլսարի. Տեսանյութ         17:20 - Նախորդ շաբաթ հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 130 անգամ՝ արձակելով շուրջ 1500 կրակոց      16:57 - «Մալաթիա մոլ»-ում բռնկված հրդեհի հետեւանքով տուժածներ կան. դեպքի վայրում է Սամվել Ալեքսանյանը. Տեսանյութ    

12 օգոս 2019 14:53

Մեղվաբույծները զգուշացնում են. պետք չէ գնել մեղր պատահական մարդկանցից

Ագրոքիմիկոսները եւ մեղվաբույծները զգուշացնում են. պեստիցիդներով վարակված մեղուների մեղրը կարող է վտանգավոր լինել: Օգտագործելուց առաջ այն պետք է անպայման ստուգել լաբորատորիայում:
Պեստիցիդներով մեղրի վարակում կարող է տեղի ունենալ այն դեպքում, եթե թունավորված մեղուն միանգամից չի սատկել եւ հասցրել է հասնել փեթակին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Միխայիլ Կուզմիչին՝ «Նեմչինովկա» դաշնային հետազոտական կենտրոնի Տեխնոլոգիայի եւ բիոքիմիայի լաբորատորիայի վարիչին:

ՌԴ մի շարք շրջաններում (Ուդմուրտիա, Մարիյ Էլ, Սարատովի, Ուլյանովի, Լիպեցկի, Կուրսկի մարզեր, Ալթայի երկրամաս) մեղուների զանգվածային մահը գրանցվել էր այս տարվա ամռանը: «Ռոսսելխոզնադզորը» պարզաբանել էր, որ դեպքի պատճառը անորակ պեստիցիդների կիրառումն է:
Կուզմիչը նշել է, որ եւս մեկ պատճառ կարող է լինել պեստիցիդների ոչ ժամանակին կիրառումը. օրինակ՝ ծաղկման ժամանակ դաշտերի մշակումը: Դա արգելված է: Դրա հետ մեկտեղ փորձագետն ընդգծել է, որ ժամանակակից պեստիցիդները տարվա ընթացքում ամբողջությամբ քայքավում են:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր