Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

27 սեպ 2019 10:39

Քոչարյանին «քյաշ փող» էր պետք.առաջնագիծն ամրացնելուց «քյար չկար». նրա «հերոսական անցյալի» փուչիկը. ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանի որդին հայտարարել է, թե իր հայրը թույլ չի տվել, որ «Արցախը Նիկոլի քաղաքական հայրիկի առաջարկած տխրահռչակ փուլային տարբերակով հայտնվի Ադրբեջանի կազմում», նրա նախագահության տարիներին էլ Հայաստանի բյուջեն մեծացել է ութ, տնտեսությունը՝ վեց անգամ:

Քոչարյանի որդու ասածներին չէինք անդրադառնա՝ զուտ մարդկայնորեն հասկանալի է՝ որդին ամեն գնով պաշտպանում է հորը, և դա միանգամայն նորմալ է: Պարզապես խնդիրն այն է, որ Քոչարյանի իշխանության տարիներին իբր գրանցված փայլուն ցուցանիշների վերաբերյալ շատերն են խոսում, և երևի արժե ավելի հանգամանորեն անդրադառնալ այդ միֆին:
«Արցախը փրկելու» թեմային շատ ենք անդրադարձել, ուստի բավարարվենք պարզ արձանագրումով՝ Քոչարյանի իշխանության տարիներին խնդիրը չկարգավորվեց, Արցախը դուրս մղվեց բանակցային գործընթացից, իսկ Ադրբեջանը շատ լավ օգտագործեց այդ տասը տարիները և արդեն 2008-ին շատ ավելի ամուր դիրքերից էր խոսում հայկական կողմի հետ, քան 1998-ին:

Հիմա՝ տնտեսական «փայլուն արդյունքների» միֆի մասին: Այո, զուտ մաթեմատիկորեն այդ տասը տարիների ընթացքում բյուջեն ավելացել է մոտ ութ անգամ, տնտեսությունը՝ վեց: Բայց մենք Քոչարյանի կողմնակիցներին միայն երկու հարց կտանք:
Առաջին՝ իսկ այդ ընթացքում քանի՞ անգամ են ավելացել Քոչարյանների ընտանեկան բյուջեն ու բիզնեսների ծավալները: Վստահաբար՝ ոչ թե վեց կամ ութ, այլ 600 կամ 800: Երկրորդ հարցը՝ իսկ այդ ժամանակաընթացքում քանի՞ անգամ են աճել Ադրբեջանի բյուջեն ու տնտեսությունը: Եվ արդյունքում ինչպե՞ս է փոխվել երկու երկրների տնտեսական հզորությունների հարաբերակցությունը՝ ի վնաս մեզ:

Իսկ հիմա՝ ավելի հանգամանորեն: Քոչարյանի «տնտեսական հրաշքը», եթե հիշում եք, սկսվեց Հայաստանի ռազմավարական ձեռնարկությունների վաճառքով: Չնչին գներով վաճառվեցին Կոնյակի գործարանը, «ԱրմենՏելը», «Զվարթնոց» օդանավակայանը, ռազմավարական ենթակառուցվածքները և այլն: Անգամ ոսկու պաշարները վաճառվեցին՝ մինչև վերջին գրամը: Ինչ է, իրենից առաջ իշխանությունները չգիտեի՞ն դրանց տեղը, կամ գնորդնե՞ր չկային: Իհարկե կային, պարզապես նախկինները վստահ էին, որ դրանք պիտի մնան Հայաստանի սեփականությունը՝ որպես տնտեսության հետագա զարգացման և որոշակի ինքնիշխանության երաշխիք: Իսկ ահա Քոչարյանին ապագան առանձնապես չէր հետաքրքրում, նրան «քյաշ փող» էր պետք: Թե կոնկրետ ինչի համար՝ պիտի պարզ դառնար ավելի ուշ: Ոչ, խոսքը Հայաստանի ու Արցախի անվտանգության մակարդակի բարձրացման մասին չէր (անգամ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գումարները, որ մինչև Քոչարյանը ծառայեցվում էին ռազմավարական այս կամ այն խնդրի լուծմանը, Քոչարյանի օրոք ծախսվեցին, օրինակ, Երևանի կենտրոնում «Սիրահարների այգի» կառուցելու համար):
Քոչարյանին տնտեսական աճի պատրանք էր պետք՝ շինարարական փուչիկի (Երևանի կենտրոնը կառուցապատելու) տեսքով, քանի որ դա ամենաշահութաբերն էր: Եվ դա, իհարկե, զուտ թղթի վրա տնտեսական երկնիշ աճ էր ապահովում:
Բայց փաստն այն է, որ այդ աճից շահում էին առավելագույնը մի քանի տասնյակ ընտանիքներ (որպես կանոն՝ հենց Քոչարյանի մերձավոր շրջապատի ներկայացուցիչները, ովքեր էլ կառուցապատման իրավունք էին ստանում և կարճ ժամանակում տասնյակ միլիոններ վաստակում), իսկ հազարավոր շարքային քաղաքացիներ կորցնում էին իրենց տները: Մայրաքաղաքի կենտրոնը շինհրապարակ էր դարձել մի երկրում, որը գտնվում էր փաստացի պատերազմի մեջ, իսկ առաջնագծի համար ցեմենտ-բետոն չկար, զինվորներն էլ բացառապես խաշած ցորեն էին ուտում: Որովհետև առաջնագիծն ամրացնելուց «քյար չկար», իսկ Երևանի կենտրոնում շինարարությունը մեկին չորս երաշխավորված շահույթ էր ապահովում:
Սա էր Քոչարյանի «տնտեսական հրաշքը», որն, ի դեպ, փլվեց բոլորի աչքի առաջ հենց իր պաշտոնավարումից ամիսներ անց: Ու եթե նրա կողմնակիցներին այսօր թվում է, թե մարդիկ մոռացել են այդ ամենը, նրանք չարաչար սխալվում են: Եվ 600-800 անգամ մեծացած ընտանեկան բյուջեի մի չնչին մասը քարոզչության վրա ծախսելը չի օգնի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր