Խաչատուրյան քույրերի գործի հետ կապված նոր մանրամասներ.եղբորորդի Արսենի պահվածքի պատճառը ժառանգության համար պայքարն է
![](https://shabat.am/img/artpic/%D6%84%D5%B8%D6%82%D5%B5%D6%80%D5%A5%D6%803.jpg)
Հիշեցնենք, որ Միխայիլին պաշտպանում է իր եղբորորդի Արսենը: Մի քանի տասնյակ, հարյուրավոր հեռուստատեսային հաղորդումների և թերթին տված հարցազրույցների ժամանակ նա պատմել է և շարունակում է պատմել, որ Միխայիլը հոգատար, բարեպաշտ հայր էր, երբեք մատով չէր դիպչում դուստրերին: Հարցին, թե արդյոք նրան հայտնի են քեռու սադիստական և սեռական հակումները, նա միշտ պատասխանում էր, որ չգիտի և չի հավատում դրանց:
Ժամանակակից աշխարհի նվաճումները (համակարգչային տեխնոլոգիաներ, սոցիալական ցանցեր) կարող են շատ բաների վրա լույս սփռել: Ժամանակին հրապարակվել է Միխայիլի և նրա դուստրերի միջև աուդիո խոսակցությունները, որտեղ նա վիրավորում է և սպառնում սպանել նրանց: Բայց եթե հայրիկի հետ ամեն ինչ պարզ է, ապա եղբորորդու պահվածքը հասկանալը բարդ է: Հնարավոր է, որ նա իրականում ոչինչ չգիտի և կուրորեն հավատում է քեռուն:
Այնուամենայնիվ, քույրերից մեկի՝ Անգելինայի և Արսենի նամակագրությունը «ВКонтакте» սոցիալական ցանցում հայտնվել է քննությունը վարողների ձեռքում: Այնտեղ աղջիկն Արսենին ուղարկել է արյունոտ դեմքով և ձեռքով իր լուսանկարը:
Նամակարգրության մեջ Արսենը նշում է, որ իր քեռին սատանա է:
«Ես ընդունում եմ, որ Արսենն առաջնորդվում է Միխայիլ Խաչատուրյանի նկատմամբ բարեկամության և պարտքի զգացումով,- ասում է քույրերից մեկի փաստաբան Յարոսլավ Պակուլինը,- համոզված եմ նաև, որ նա տեղյակ չէ իր քեռու գործողություններից, որոնք բացահայտվել են միայն նրա մահից հետո: Բայց այն, որ Արսենը հերքում է ակնհայտ դաժան և ոչ պատշաճ պահվածքը, դուստրերի և ընտանիքի մյուս անդամների հասցեին ուղղված վիրավորանքները, սա արդեն կարծես աբսուրդի է վերածվում. արդարացնել նման վերաբերմունքը դաստիարակչական գործընթացով և նյարդային խանգարումներով: Իհարկե, Արսենը իր փորձերում կգնա մինչև վերջ: Բայց Անգելինայի հետ «ВКонтакте»-ում նրա նամակագրության հրապարակումից հետո ոչ ոք չի հավատա նրա անկեղծությանը և Միխայիլի «սրբությանը»:
Վարկած կա, որ Արսենի պահվածքի պատճառը ժառանգության համար պայքարն է: Աղջիկները հրաժարվել են դրանից:
![](https://www.shantnews.am/wp-content/uploads/2019/10/8be9f0b65872315b0e36cea6bfa47d8c.jpg)