Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

18 հոկ 2019 14:04

Հայաստանը պատրաստ չէ դիմակայել երկրաշարժին. մասնագետները մտահոգ են

Դպրոցներում պետք է խորացնել աղետների դիմակայելուն վերաբերող գիտելիքները, քանի որ Հայաստանը դասվում է աշխարհի ամենաաղետավտանգ երկրների շարքը։ Իսկ Երևանը սեյսմակայունության առումով վտանգավոր վիճակում է: Այդ մասին են այսօր խոսում ԱԺ-ում՝  «Դիմակայուն Հայաստան» խորագրով խորհրդարանական լսումների ժամանակ, որը նվիրված է աղետների և ռիսկի նվազեցման միջազգային օրվան։ ԱԺ-ում ընթանում են  «Դիմակայուն Հայաստան» խորագրով խորհրդարանական լսումներ` նվիրված աղետների և ռիսկի նվազեցման միջազգային օրվան։ Ճգնաժամային կառավարման ակադեմիայի ռեկտոր Համլետ Մաթևոսյանը նշեց, որ երկրաշարժն աղետ չէ, այլ երկրաբանական երևույթ է։


«Երկրաշարժն աղետ է, եթե մենք խոցելի ենք։ Եթե խոցելի չենք` աղետալի հետևանքներ չենք ունենում։ Հետևաբար, խոսել միայն այն մասին, որ մեղավորը երևույթն է, վտանգը, որը մեր գլխին գալիս է, այնքան էլ ճիշտ չէ: Անիի ավերիչ երկրաշարժից 700 և Գյումրու երկրաշարժից 31 տարի անց էլ Հայաստանը պատրաստ չէ դիմակայել երկրաշարժին»։
Հրդեհների դեպքում ևս, մասնագետի համոզմամբ, առավել հաճախ աղետը պայմանավորված է մարդկային գործոնով։

Մասնագետները միակարծիք էին, որ եթե Երևանում 9 բալանոց երկրաշարժ լինի, քանի շենք կանգուն կմնա։

Ի դեպ, լսումների ընթացքում հայտարարվեց նաև, որ Հայաստանը դասվում է աշխարհի ամենաաղետավտանգ երկրների շարքին։
Ֆելիքս Ցոլակյանը նշեց՝ այսօր սեյսմակայունության առումով ամենաանվտանգը Գյումրին է: Իսկ Երևանում վտանգավոր են ոչ միայն երկրաշարժերը, այլև հրդեհները, քանի որ հրշեջ մեքենաները ժամանակին տեղ հասնել չեն կարող և չեն կարող նաև հաճախ բակեր մտնել:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր