09:26 - «Իմ քայլը» դաշինքում վիճակը սրված է.ձայներ են խլվել միմյանցից,ոմանք էլ չեն լռելու. «Իրատես»         09:20 - Ողջ գիշեր ՀՀԿ-ն անցկացրել է ոտքի վրա՝ անքուն.Սարգսյանն ապագա պայքարի պլաններ է մշակել.«Հրապարակ»      09:11 - Տարադրամի փոխարժեքը դեկտեմբերի 11-ին    

07 դեկ 2018 11:54

Քարոզչությանը խոսում են դատարկաբանությունից. ոչ մի խոսք Երևանի սեյսմիկ ռիսկի նվազեցման մասին. Դավիթ Կարապետյան

Քարոզչությանը խոսում են դատարկաբանությունից. ոչ մի խոսք Երևանի սեյսմիկ ռիսկի նվազեցման մասին. Դավիթ ԿարապետյանՍպիտակի երկրաշարժը մեր ժողովրդի նորագույն պատմության ամենամեծ ողբերգությունն էր, որի հետևանքով ավերվեց մեր երկրի զգալի մասը՝ պատճառելով տասնյակ հազարավոր զոհեր: Այս մասին իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է արտակարգ իրավիճակների նախկին փոխնախարար Դավիթ Կարապետյանը:
«Երկրաշարժը, լինելով բնական երևույթ, հնարավոր չէ կանխել, սակայն միանգամայն հնարավոր է նվազեցնել սեյսմիկ խոցելիությունը և սեյսմիկ ռիսկը: Դա հնարավոր է սեյսմակայուն շինարարությամբ և սեյսմիկ վարքականոնների իմացությամբ»,-շեշտել է նա, ապա շարունակել.
«Ճապոնիայում տարեկան տեղի է ունենում տարբեր ուժգնության մոտ 3000 երկրաշարժ, սակայն դրանք մեծ ավերածություններ ու մարդկային զոհեր չեն պատճառում: Օրինակ, եթե Սպիտակի 6.8 մագնիտուդ ուժգնության երկրաշարժի հետևանքով զոհվել է ավելի քան 25 հազար մարդ, վիրավորվել՝ 130 հազարը, ապա Ճապոնիայում 2007թ. մարտի 25-ին տեղի ունեցած 6.9 մագնիտուդ ուժգնության երկրաշարժի հետևանքով զոհվել է 1 մարդ, իսկ նույն թվականի հուլիսի 11-ի 6.6 մագնիտուդ ուժգնության երկրաշարժի հետևանքով՝ 11 մարդ: Կան նմանատիպ բազմաթիվ համեմատություններ. թվերը խոսուն են…
Իսկ Հայաստանում Սպիտակի երկրաշարժից 30 տարի հետո Երևանի քաղաքապետի ընտրություններ ենք անցկացնում, քարոզարշավի ժամանակ խոսում ամեն տեսակ դատարկաբանությունից, սակայն ոչ մի խոսք ու ծրագիր Երևանի սեյսմիկ ռիսկի նվազեցման մասին: Ու դա այն դեպքում, երբ Երևանի բնակֆոնդը ունի սեյսմիկ բարձր խոցելիություն»,-եզրափակել է Դավիթ Կարապետյանը:

loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր