Այս պահին Ռուսաստանն օդային կապ չունի ԵՄ երկրների հետ, նույնը կպատահի նաև Հայաստանի հետ, եթե միանա ԵՄ-ին          Հայկական կողմը ըմբռնում է ցուցաբերել Վլադիմիր Պուտինի կողմից արտահայտած մտահոգությունների շուրջ       Ցավն ավելի է խորանում արցախահայության իրավունքների ոտնահարումով, պատանդառված մեր հայրենակիցների ապօրինի ազատազրկմամբ    

22 հոկ 2019 14:18

Էդ մեզ ուզում եք վախացնե՞լ, սպառնո՞ւմ եք մեզ, հա՞․ իրոնիաներով մեզ հետ մի՛ խոսեք

Մարուքյան-Թունյան փոխադարձ մեղադրանքների շարքը Ազգային ժողովում շարունակվեց այնքան, մինչև Թունյանը հակադարեց Մարուքյանի կողմից սթափության կոչին։ Մարուքյանը մոտեցավ ու սկսեց սկզբից՝ իրենց հասցեին պոպուլիզմի մեղադրանքներից։

ԼՀԿ խմբակցության ղեկավարը ձևակերպեց, որ «Իմ քայլի» պատգամավորը փորձում է ասել՝ եթե այսպես անեք, մենք ձեզ կմեղադրենք պոպուլիզմի մեջ։
«Այսինքն՝ էդ մեզ ուզում եք վախացնե՞լ, սպառնո՞ւմ եք մեզ, հա՞»,- ասաց Մարուքյանն ու չկարողացավ զսպել ժպիտը։
Դահլիճում լսված ծիծաղը կապված էր Մարուքյանի հայտնի ելույթի հետ, որը հետո մեմի վերածվեց՝ «էդ մեզ սպառնըմ ե՞ք» կոլորիտային արտահայտության շնորհիվ։
Վերադառնալով պոպուլիզմի թեմային՝ Մարուքյանն ասաց, որ ամեն օր և՛ ԱԺ մեծամասնությանը, և՛ կառավարությանը կարող են մատնացույց անել նրանց թույլ տված պոպուլիզմի դրսևորումները։

«Բայց եթե ուզում եք նորմալ աշխատել, մենք ձեզ ասում ենք՝ իրոնիաներով մեզ հետ մի՛ խոսեք։ Ու այո, էստեղ էն մարդկանց, ովքեր կփորձեն մեզ վիրավորել, իրավունք ունենք ասել՝ սթափվե՛ք, տե՛ղը բերեք, հանդարտվե՛ք, հասկացե՛ք՝ որտեղ եք գտնվում, ում հետ եք խոսում, ինչ կա-չկա, ոնց եք …»,- ասաց Թունյանը։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր