Հայաստանում արձանագրվել է Արևմտյան Նեղոսի տենդ հիվանդության դեպք          Մարդիկ Հայաստանում հիմա 50 տոկոսով ավելի լավ են ապրում, սա չի նշանակում, որ մարդիկ գոհ են իրենց ապրած կյանքից       Արտաշատ-Երևան ավտոճանապարահին ավտոմեքենա է այրվել    

08 նոյ 2019 16:19

Նոր սպեղանին, որն ամրացվում է կրծքի վրա, կօգնի կանխել ինսուլտի եւ ինֆարկտի հազարավոր դեպքեր

Նոր սպեղանին, որն ամրացվում է կրծքի վրա, կօգնի կանխել ինսուլտի եւ ինֆարկտի հազարավոր դեպքեր՝ բացահայտելով սրտխփոցի անոմալ ռիթմը:
The Daily Mail-ի հաղորդմամբ՝ սրտի ռիթմի փոփոխությունները դժվար է ֆիքսել, դրանք կարող են շատ վտանգավոր լինել՝ մեծացնելով ինսուլտի եւ ինֆարկտի զարգացման ռիսկերը: Zio սպեղանին գրեթե 8 անգամ ավելի արդյունավետ է, քան ստանդարտ սենսորները, որոնք հետեւում են սրտխփոցին:
Սպեղանին ջրադիմացկուն է եւ միեւնույն ժամանակ իր մեջ եւ՛ էլեկտրոդներ, եւ՛ ձայնագրող մոդուլ է պարունակում: Այն կարելի է կրել կրծքի վրա 2 շաբաթվա ընթացքում, եւ այդ ընթացքում սպեղանին կարող է ֆիքսել ռիթմի վտանգավոր փոփոխությունները:

Եթե մարդը տարօրինակ զգացում է ունենում, կարող է սեղմել սպեղանու վրա հատուկ կոճակը, եւ համակարգը կձայնագրի սահմանված ժամանակահատվածից 45 վայրկյան առաջ եւ հետո՝ առանձնացնելով ռիթմի ցանկացած խախտում: 2 շաբաթ անց պացիենտը կարող է հանել սպեղանին եւ այն ուղարկել արտադրողին, որը կվերլուծի տվյալներն ու զեկույց կկազմի պացիենտի բժշկի համար:
Հետազոտության շրջանակում, որն անցկացվել է Լոնդոնի Թագավորական քոլեջի հիվանդանոցում, ինսուլտ տարած 120 պացիենտ ստացել են սպեղանի կամ սրտխփոցի սովորական դյուրակիր հաղորդիչ: Այն գրեթե 8 անգամ ավելի արդյունավետ է եղել. ռիթմի հետ կապված խնդիրները սպեղանին հայտնաբերել է 16,3%-ի մոտ՝ երկրորդ խմբում 2,1%-ի դիմաց:  

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր