Մոսկվան սպասում է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն    

27 մայիս 2017 11:40

Առիթմիայի առաջացման պատճառներն ու բուժման եղանակները

Առիթմիայի առաջացման պատճառներն ու բուժման եղանակներըԱռիթմիան սրտի նորմալ կծկումների հաճախականության կամ ռիթմի խանգարումն է:  Առողջ մարդու սրտը ֆիզիկական ու հոգեկան հանգստի պահին 1 րոպեում կատարում է 60-90 կծկում: Ընդ որում՝ դադարները դրանց միջև գրեթե հավասար են և մարդը չի զգում իր սրտի աշխատանքը: Ֆիզիկական ակտիվության պահին սրտի կծկումների հաճախականությունն արագանում է, մինչդեռ ճիշտ ռիթմը պահպանվում է: Նույն կերպ է արձագանքում սիրտը նյարդային համակարգի ակտիվացմանն ու հոգեկան լարվածությանը:

Առիթմիա ասելով բժիշկները սովորաբար նկատի են ունենում նույնիսկ հանգստի ժամանակ նկատվող սրտամկանի կծկումների հաճախականության ու ռիթմի ախտաբանական փոփոխությունը: Առողջ մարդու մոտ առիթմիայի առաջացման պատճառ կարող են դառնալ մեծ քանակությամբ սնունդը, փորկապությունը, սեղմող հագուստը, միջատների խայթածը, սթրեսը կամ որոշ դեղամիջեցների ընդունումը: Այս հիվանդության առաջացման վտանգը բարձր է այն մարդկանց մոտ, որոնք տառապում են  շաքարային դիաբետով՝ հատկապես, եթե այն համատեղվում է ճարպակալման ու զարկերակային բարձր ճնշման հետ:

Առիթմիան կարող է առաջանալ նաև շատ ավելի անվնաս պատճառներով: Օրինակ՝ կանանց մոտ նախադաշտանային համախտանիշը կարող է ուղեկցվել առիթմիայով, սրտի ցավերով կամ շնչահեղձության զգացումով:
Առիթմիայի բուժումը
Մեծ մասամբ՝ առիթմիայի բուժման կարիք չի լինում, եթե այն չի առաջացնում ինքնազգացողության փոփոխություններ:
Հարկ է հիշել, որ առաջին հերթին անհրաժեշտ է բուժել առիթմիայի առաջացման պատճառ հանդիսացող հիվանդությունն ու բացառել բոլոր գործոնները, որոնք նպաստում են ռիթմի խանգարմանը:

Բուսաբուժության միջոցով կարելի է ստեղծել սրտի աշխատանքի համար ավելի բարենպաստ պայմաններ, բարելավել արյան, թթվածնի, ինչպես նաև՝ կալցիումի և կալիումի իոնների մատակարարումը սրտամկանին, «բեռնաթափել» այն՝ իջեցնելով զարկերակային ճնշումը և ազդել կենտրոնական նյարդային համակարգի մեխանիզմների վրա, որոնք կարգավորում են սրտամկանի կծկումների հաճախականությունն ու ռիթմը:
Առիթմիայի նոպաների դեպքում հարկավոր է նախապես անել հնարավորինս ամեն բան, դրանք կանխարգելելու համար: Օրինակ՝ առիթմիաներով տառապողներին խորհուրդ է տրվում Արեգակի ակտիվության (մագնիսական փոթորիկներ) ժամանակ ավելի հետևողական լինել, հետևել բժշկի ցուցումներին ու միշտ ձեռքի տակ պահել համապատասխան դեղամիջոցները:
Նյութի աղբյուրը՝ my.goodhouse.com.ua

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր