Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

24 դեկ 2019 18:05

Ամանորի խորհուրդը հայկական ավանդական մշակույթով.Տեսանյութ

Ամանորի խորհուրդը հայկական ավանդական մշակույթով.Տեսանյութ
Hayacq.com-ի ամանորյա հարցազրույցը քանոնահարուհի Մարիաննա Գևորգյանի հետ:
 
-Ամփոփենք 2019թ-ը, ինչպիսի՞ն էր այն քանոնահարուհի Մարիաննա Գևորգյանի համար:
 
-Բավականին բարդ ու դժվար տարի էր, օրերն եմ հաշվում, թե, երբ պետք է ավարտվի:
Չնայած բոլոր անհաջողություններին ու խոչընդոտներին բավականին հագեցած մշակութային կյանքով լի տարի եմ ունեցել: Բազմաթիվ համերգային ծրագրեր ու մշակութային երեկոներ, մենահամերգ հասցրեցի իրագործել:
 
-Ի՞նչ խորհուրդ ունի Ամանորը Ձեզ համար: Որտե՞ղ և ինչպե՞ս եք սիրում դիմավորել Ամանորը:
 
-Ամանորը իմ ամենասիրելի ընտանեկան տոներից է, որին պատրաստվում եմ մեծ խանադավառությամբ: Ես կողմ եմ ավանդական տարբերակին՝ ընտանիքի անդամներով նշելուն: Ինձ համար տոնը սկսվում է, երբ  ընտանիքով զարդարում ենք եղևնին: Առաջին խաղալիքը ամրացնելիս եղևնուն՝ երազանք եմ պահում: Շատ եմ սիրում ամանորյա եռուզեռը, այս տոնին մի կախարդական երևույթ կա՝  բոլորը բարի ու երջանիկ են:
 
-Ունե՞ք նախընտրելի ամանորյա ուտեստ, որը ինքներդ եք պատրաստում:

-Ամենաշատը սիրում եմ ամանորյա խոհանոցը, հատկապես մեր հայկական կոպեկով գաթայի քաղցր և անուշ բույրը: 
Ոտեստներից նախընտրում եմ դոլման, որը մեծ սիրով պատրաստում եմ: Շատ եմ սիրում, երբ սեղանը առատ ու լի է, մեր ազգային ավանդական խոհանոցը, դա էլ է մշակույթ:
 
-Ի՞նչ սովորություններ ունեք տոնի հետ կապված, որոնք արդեն ավանդույթ են դարձել:
 
-Մեր ընտանեկան սովորույթներից է, առավոտյան գնում ենք եկեղեցի մոմ վառում, աղոթում, այնուհետև պարտադիր ծաղիկներ  գնում և բարձր տրամադրությամբ շարունակում տոնական օրը: 
Ամանորից առավել ինձ համար մեծ խորհուրդ ունի Սուրբ Ծնունդը, քանի որ մենք առաջին քրիստոնյա ազգն ենք: 
 
-Իսկ ամանորյա երազանքներ պահո՞ւմ եք, հավատո՞ւմ եք հրաշքների:

-Այո, իհարկե, երազանքներ պարտադիր պահում եմ, նույնիսկ նամակ եմ գրում Ձմեռ պապիկին և մեծ  հավատով սպասում, երբ պետք է իրականանան: Ինձ համար դա է ամանորյա հեքիաթի հրաշքը:
 
-Ձեր ամանորյա մաղթանքը:

-Շատ կցանկանամ, որ հայ ժողովուրդը ապրի բարեկեցիկ ու բարեկիրթ երկրում, մեր երկրի սահմաններն էլ միշտ անառիկ լինեն:

Hayacq.com

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր