150 000 դրամ ստացողի աշխատավարձը կնվազի 3700-ով, 2 միլիոն դրամ ստացողի դեպքում կբարձրանա 210 000-ով
2019-ի հունիսի 25-ին Ազգային ժողովն ընդունել էր Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրինագիծը, որի դրույթները մեծամասամբ ուժի մեջ են մտել 2020-ի հունվարի 1-ից:
ՀՕ օրենսգրքի էական փոփոխությունը եկամտահարկի մեկ միասնական դրույքաչափի անցումն էր: Մասնավորապես, այս տարվա հունվարի 1-ից եկամտահարկը համահարթ 23 տոկոս է, նախկին պրոգրեսիվ դրույքաչափերի փոխարեն: Իսկ մինչև 2023 թվականը եկամտահարկն աստիճանաբար նվազելու է ևս 3 տոկոսային կետով:
Հիշեցնենք, որ եկամտահարկի նախկին դրույքաչափերը հետևյալն էին՝ մինչև 150 000 դրամ աշխատավարձի դեպքում հարկվում է 23 %, 150 000 - 2 մլն դրամի դեպքում՝ 28 տոկոս, 2 մլն դրամից ավելիի դեպքում՝ 36 %:
Միաժամանակ, եկամտային հարկի դրույքաչափերի նվազեցմանը զուգահեռ աստիճանաբար վերականգնվել է կուտակային կենսաթոշակային հատկացումների պետական բյուջեի և քաղաքացիների մասնակցության հավասարության սկզբունքը: Եթե քաղաքացին կուտակային կենսաթոշակի հատկացումների համար վճարում էր 2.5 %, իսկ պետությունը՝ 7.5 %, ապա հունվարի 1-ից այն դարձել է 5-ական %:
Ստացվում է, որ եկամտահարկի համահարթեցման և դրան զուգահեռ կուտակային կենսաթոշակային հատկացումների բարձրացման արդյունքում ֆիզիկական անձանց աշխատավարձերը 2020-ի հունվարի 1-ի դրությամբ բարձրանալու կամ նվազելու են 2.5 %-ով:
Օրինակ, մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացողների դեպքում աշխատավարձի 2.5 տոկոսի չափով նվազում կլինի, քանի որ եկամտահարկը մնում է անփոփոխ՝ 23 տոկոս, իսկ կուտակային կենսաթոշակային հատկացումը 2.5 %-ից դառնում է 5 տոկոս: Մոտ 150 հազար դրամ ստացողի դեպքում աշխատավարձի նվազումը կկազմի շուրջ 3750 դրամ:
200 հազար դրամ ստացողի դեպքում աշխատավարձն արդեն կբարձրանա մոտ 5000 դրամի չափով, քանի որ նախկին 28 տոկոսից եկամտահարկը դառնում է 23 տոկոս, իսկ կուտակայինը բարձրանում է 2.5 տոկոսով, մնացած 2.5 տոկոսը կամ 5000 դրամը կլինի բարձրացումը: 300 հազար դրամի դեպքում աշխատավարձը կբարձրանա 7500 դրամի չափով, 400 հազար դրամի դեպքում՝ 10000 դրամով:
2 մլն դրամ աշխատավարձի դեպքում բարձրացումը զգալի կլինի ՝ 10.5 տոկոսի կամ 210 000 դրամի չափով: 36 % եկամտահարկի փոխարեն 2 մլն դրամ և ավելի ստացողները վճարելու են 23 տոկոս եկամտահարկ և 2.5 տոկոս բարձրանում է կուտակայինը: Այսինքն, աշխատողը կկարողանա տնօրինել 10.5 տոկոսով ավելի գումար:
Հարկային օրենսգրքի փոփոխություններով նվազեցվել է նաև շրջանառության հարկի շեմը, այն 58.35 մլն դրամից կրկին կբարձրանա մինչև 115 մլն դրամ։ Նաև 2 տոկոսային կետով կնվազեցվի շահութահարկի դրույքաչափը՝ դառնալով 18 տոկոս:
2020-ի հունվարի 1-ից կպարզեցվի փոքր ձեռնարկատիրության հարկման համակարգը: Մասնավորապես, վերացվել է արտոնագրային հարկի համակարգը, իսկ ինքնազբաղված անձանց հարկման համակարգի և ընտանեկան ձեռնարկատիրության համակարգի փոխարեն ներդրվել է մեկ միասնական՝ միկրոձեռնարկատիրության հարկման համակարգ՝ սահմանելով, որ հարկման այս համակարգից կարող են օգտվել ինչպես իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, այնպես էլ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք, եթե վերջիններիս իրացման շրջանառության տարեկան մեծությունը չի գերազանցում 24 միլիոն դրամը:
Փոփոխություններով առավել առաջանցիկ տեմպերով կբարձրանան ծխախոտի արտադրանքի և ալկոհոլային խմիչքների համար ակցիզային հարկի դրույքաչափերը: Օրինակ, 40 տոկոսից բարձր սպիրտայնությամբ ապրանքների համար սպիրտայնության 40 տոկոսը գերազանցող յուրաքանչյուր ամբողջական տոկոսային կետի համար ակցիզային հարկի դրույքաչափն ավելացվում է 7.5 դրամով (բացառությամբ կոնյակի սպիրտի), իսկ ներառյալ 9 տոկոս սպիրտայնությամբ ապրանքների համար ակցիզային հարկը յուրաքանչյուր լիտրի համար սահմանվում է 100 դրամ: