Փետրվարի 19-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          ՔՊ-ում էլի խմորումներ են, կարող է ներքին քննություն սկսվել ընտրական ցուցակի ձևավորման քվեարկության արդյունքների պատճառով. «Փաստ»       Աջափնյակում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ    

18 հուն 2020 12:13

Հազարավոր աղջիկներ հայտավորվել են ճապոնացի միլիարդատերի սիրեցյալը դառնալու համար. զույգը կուղեւորվի Լուսնի ուղեծիր

20 հազարից ավելի կանայք են հայտ ուղարկել, որպեսզի հաղթահարեն խիստ ընտրությունը եւ դառնան ճապոնացի միլիարդատեր Յուսակու Մաեձավայի սիրեցյալը: Հաղթողը գործարարի հետ միասին թռիչքի կուղեւորվի Լուսնի շուրջը: Այդ մասին հայտնել Է AsiaOne-ը: Մրցույթի մասնակիցների թվի վերաբերյալ տվյալներ Է ներկայացրել AbemaTV սթրիմինգային ծառայությունը, որը հեռարձակելու Է հեռուստաշոուն: Մաեձավայի խոսքով՝ ինքը ցանկացել Է գտնել իր միակին լուրջ հարաբերությունների համար:

Քասթինգի մեկնարկի մասին հայտնի Է դարձել հունվարի սկզբին: Full Moon Lovers անվանումը կրող հեռուստաշոուին կկարողանան մասնակցել մինչեւ 20 տարեկան աղջիկներ: Պլանավորվում Է, որ եթերում միլիարդատերը մի քանի տեսակցություն կանցկացնի հավակնորդուհիների հետ: Հնարավոր զուգընկերուհուն նա կընտրի 2020 թվականի մարտին: 44-ամյա Մաեձավան մոդելագործ Է եւ Zozo հագուստի առցանց-խանութի հիմնադիրը:
Forbes-ը նրա կարողությունը գնահատում Է երկու միլիարդ դոլար: Նա կդառնա առաջին տիեզերական զբոսաշրջիկը, որը կուղեւորվի Լուսնի ուղեծիր: Թռիչքը կկազմակերպի SpaceX-ը՝ ամերիկացի գործարար Իլոն Մասքի ընկերությունը: 2019 թվականի սեպտեմբերին ճապոնացի միլիարդատերը վաճառել Է իր ընկերության բաժնետոմսերի հսկիչ փաթեթը եւ թողել գլխավոր տնօրենի պաշտոնը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր