«Opel»-ը բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել, ուղևորները հոսպիտալացվել են          Տեսանյութ.Իսրայելը հարձակվել է Իրանի վրա.իրանական ՀՕՊ-ը Սպահանի երկնքում անօդաչու թռչող սարքեր է խոցել       Ինչ է սպասվում կենդանակերպի նշաններին․ աստղագուշակ ապրիլի 19-ի համար    

30 հուն 2020 14:56

ՄԻԵԴ-ում հայ հովիվ Մանվել Սարիբեկյանի մահվան գործից վրդովված ադրբեջանցի դատավորի «հատուկ կարծիքը»

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորներից մեկը՝ ադրբեջանցի դատավոր Լատիֆ Հուսեյնովը, այնքան վրդովված էր հայ հովիվ Մանվել Սարիբեկյանի գործի վերաբերյալ որոշումից, որ հանդես է եկել այդ գործի վերաբերյալ «հատուկ կարծիքով»:
Ինչպես ավելի վաղ հայտնի է դարձել, Դատարանը որոշել է, որ Մանվել Սարիբեկյանի մահվան առումով տեղի է ունեցել ՄԻ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի (կյանքի իրավունք) եւ Խոշտանգումների վերաբերյալ կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում (արգելում է խոշտանգումը եւ «անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժը»): Դատարանը որոշել է, որ հայցվորներին Ադրբեջանը պետք է 60 հազար եվրո վճարի որպես բարոյական վնասի փոխհատուցում եւ 2200 եվրո որպես դատական ծախսերի փոխհատուցում:


Դատարանի որոշման մեջ նշված են նաեւ որոշումներ կայացնող դատավորներիանունները: Նրանց թվում է եղել Լատիֆ Հուսեյնովը: Որոշմանը կից ներկայացված է նրա «հատուկ կարծիքը»: Նա նշել է, որ «համաձայն չէ մեծամասնության կարծիքի հետ», քանի որ իր կարիքով «իրական բողոքը պետք է անընդունելի ճանաչվեր, քանի որ ներկայացվել է 6 ամիս հետո»: Դրանից հետո Հուսեյնովը շեշտում է «կարեւոր» իրավաբանական նրբությունները:
Դատարանի յուրաքանչյուր որոշման մեջ հրապարակվում է այս կամ այն որոշման վերաբերյալ ձայների քանակը: Այդպիսով, տվյալ գործում կարելի է հեշտությամբ հետեւել միտմանը. դատավորներից մեկը բոլոր կետերով դեմ է քվեարկել: Կարծում ենք՝ դժվար չէ կռահել, թե ով է այդ դատավորը:  
Հիշեցնենք, որ Հայաստանի քաղաքացի, Ճամբարակի մարզի Թթուջուր գյուղի բնակիչ Մանվել Մամիկոնի Սարիբեկյանը ադրբեջանական ԶՈւ կողմից գերեվարվել էր 2010 թվականի սեպտեմբերի 11-ին Շամշադինի ուղղությամբ:
Սարիբեկյանը քաղաքացիական անձ էր, հովիվ եւ գերի ընկնելու պահին ՀՀ ԶՈւ-ում չի ծառայել: Չնայած դրան, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը առիթը բաց չի թողել գերեվարված քաղաքացիական անձին «դիվերսանտ» ներկայացնելու համար: Հոկտեմբերի 5-ի գիշերը Սարիբեկյանը, գտնվելով ադրբեջանական բանտում, իբր կախվել է: Հայկական կողմը կարծում է, որ Սարիբեկյանին կա՛մ սպանել են, կա՛մ հասցրել ինքնասպանության: Սա հաստատվում է այն հանգամանքով, որ ադրբեջանական կողմը մեկ ամիս հրաժարվում էր վերադարձնել Սարիբեկյանի մարմինը: Ադրբեջանական կողմը Մ. Սարիբեկյանի մարմինը Հայաստանին է հանձնել նոյեմբերի 4-ին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր