Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք          Տեսանյութ.Կիրանցում գերլարված իրավիճակ է, սև բերետավոտներն ուժի կիրառմամբ փորձում են բացել ճանապարհը       Հյուրանոցի տարածքում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց    

31 հուն 2020 15:41

Նախաքննությունը կարող է տևել ևս 10 տարի, իսկ մեր վստահորդը չի կարող չօգտվել իր պաշտպանության իրավունքից


Արդեն հայտնել ենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը՝ Արմեն Դանիելյանի նախագահությամբ հունվարի 31-ին քննեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին Մարտի 1-ի ամբողջական նյութերի տրամադրման դեմ Դատախազության կողմից բերված բողոքը: Դատախազությունը բողոքարկել էր Մարտի 1-ի մայր գործով բոլոր նյութերը տրամադրելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշումը։
Նյութերը չտրամադրելը դատախազ Պետրոս Պետրոսյանը հիմնավորել էր նրանով, որ դրանք նախաքննական գաղտնիք են և տրամադրման ոչ ենթակա: Ըստ նրա՝ տրամադրմամբ կարող են վնասվել այլ անձանց իրավունքները ևս: «Քննվում են քրեական գործով բազմաթիվ դրվագներ, որոնք այս փուլում հրապարակման ենթակա չեն: Գործի նյութերը տրամադրված են անջատված մասով, որոնք վերաբերելի են եղել այդ քրեական գործին, անջատվել են 4 մեղադրյալների նկատմամբ և գործի ողջ նյութերը տրամադրվել նրանց: Քրեական դատավարության օրենսդրությունը նախատեսում է քրեական գործից մաս անջատելու ռեժիմ: Եթե առկա են որևէ գործով դատարան ուղարկելու բավարար ապացույցներ, վարույթ իրականացնող մարմինը որոշում է կայացնում համապատասխան մեղադրյալների նկատմամբ քրեական գործն անջատելու: Եվ դա վարույթ իրականացնող մարմնի բացառիկ լիազորությունն է: Եվ վարույթն իրականացնող մարմինը, այս լիազորությունը իրականացնելով, որոշում է կայացրել, անջատվել են գործի նյութերը և տրամադրվել պաշտպանության կողմին»,- նշեց Պետրոսյանը:
Ռ.Քոչարյանի պաշտպան Հ.Խուդոյանը նկատեց, որ երբ գործի նյութերն առանձնացվել ու իրենց են ուղարկվել, դրանցում առկա է ամեն ինչ՝ սկսած 2008թ. հարցաքննություններից: «Մենք որևէ բացատրություն չենք ստացել, թե դրանք ինչ կապ ունեն գործի հետ, սակայն մեղադրական եզրակացության մեջ ընդհանրական ձևակերպումներ են տրված: Ներկայացված են նյութեր առավոտյան Ազատության հրապարակի իրադարձությունների վերաբերյալ, նյութեր՝ 2008թ. հունիսից հետո ոստիկանության ենթադրյալ կեղծիքների մասին, որ բացարձակ հասկանալի չէ, թե ինչ կապ ունի այս գործով ամբաստանյալների հետ: Բայց այդ ամեն ինչն առանձնացվել է, ընդ որում՝ ընտրողաբար: Դրված է մի ոստիկանի ցուցմունք, դրված չէ նույն բանի վերաբերյալ 2-րդ ոստիկանի ցուցմունքը: Մենք չենք կարող վստահել դատախազությանը: Մենք ուզել ենք փաստաթղթեր մինչև այն օրվա դրությամբ, երբ գործից նյութեր են առանձնացվել»,-ասաց պաշտպանը:
Հարցին, թե որքանո՞վ է ճիշտ նախաքննական գաղտնիք պահանջելը, Հ. Խուդոյանը նշեց. «Այնքանով է ճիշտ, որ դա անհրաժեշտ է պաշտպանության իրավունքը լիարժեք իրականացնելու համար»:
Դիտարկմանը, թե այդ փաստաթղթերը մի օր դադարելու են նախաքննական գաղտնիք լինել և հրապարակվելու են, փաստաբանն ասաց. «Նախաքննությունը կարող է տևել ևս 10 տարի, իսկ մեր վստահորդը չի կարող չօգտվել իր պաշտպանության իրավունքից այս պահին ընթացող դատական գործով»:
Ըստ պաշտպանի՝ նախաքննական մարմինն ինքն է որոշում հրապարակման ենթակա նյութերի ծավալը, իսկ առաջին ատյանի դատարանն էլ արձանագրել է, որ պաշտպանության իրավունքը տվյալ դեպքում գերակշռում է: Առաջին ատյանն իր վճռում արձանագրել է, որ նյութերը կարող են տրամադրվել պաշտպաններին, սակայն հանրության համար հրապարակման ենթակա չլինել: Նման դեպքում պաշտպանները չհրապարակելու ստորագրություն են տալիս:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր