Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

12 փետ 2020 15:45

Ալիևին նախիջևանյան կլանի որոշ ներկայացուցիչներ «քցել են» այս ընտրությունների ընթացքում

«Ադրբեջանում ընտրություններն անցան ծեծուջարդերով, բռնություններով, երկու վստահված անձանց մահվան դեպք գրանցվեց»,- Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) գրասենյակում անցկացված «Արտահերթ խորհրդարանական ընտրություններն Ադրբեջանում. հնարավոր դիպաշարեր և զարգացումներ» խորագրով փորձագիտական քննարկմանն այսպես որակեց Ադրբեջանում տեղի ունեցած ընտրությունները ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը: Նրա գնահատմամբ՝ ընտրությունները կեղծված էին և խնդիրներով հարուստ ու չարդարացրեցին այն նպատակը, որի համար արվում էին: Ըստ Տաթև Հայրապետյանի՝ իշխող ուժը ընտրություններում չգրանցեց այն հաղթանակը, որը ցանկանում էր՝ խորհրդարան անցկացնել երիտասարդ կադրեր, որոնք լոյալ կլինեին Մեհրիբան Ալիևային: Նա մանրամասնեց. «125 հոգանոց խորհրդարանից ութսուն պատգամավորներ մնացին հինգը, 45-ը նորը, որոնցից 25-ը Նոր Ադրբեջան կուսակցությունից են, 19-ը անկախ պատգամավորներ և 1-ը ֆիկտիվ մի կուսակցության ներկայացուցիչ: Արտակարգ ընտրություններ անցկացնել խորհրդարանի կազմը մեկ երրորդով փոխելու համար, կարծում եմ՝ դա այն չէր, ինչ նախատեսված էր իրենց սցենարով: Կարծում եմ՝ Ալիևին նախիջևանյան կլանի որոշ ներկայացուցիչներ «քցել են» այս ընտրությունների ընթացքում:
Իմ կարծիքով՝ 12, նույնիսկ 20 հոգու համար չարժեր այդ ամբողջ քննադատությունների միջով անցնել»: Տաթև Հայրապետյանը նշեց, որ սրան հաջորդելու է Ադրբեջանում նախագահական ընտրությունը, որի միջոցով Մեհրիբան Ալիևան գալու է իշխանության, բայց ավելի խոսուն են նախագահական աշխատակազմում տեղի ունեցած փոփոխությունները, որոնց նպատակն է Ալիևի հավատարիմ կադրերին բերել նախագահի աշխատակազմ. «Ադրբեջանում գնում է ռեսուրսների վերաբաշխման լուրջ պրոցես կլանների միջև:
Ընդդիմությունը բավականին բարոյալքված ու բարդ իրավիճակում է: Ներկլանային պայքարը կարող է որոշ պահի դուրս գալ վերահսկողությունից»: Անդրադառնալով այն հարցին, թե այս իրավիճակում Ադրբեջանը կգնա՞ շփման գծում իրավիճակի սրման՝ պատգամավորը նկատեց. «Այս բավականին բարդ փուլում նրանք դժվար գնան հնարավոր էսկալացիայի, քանի որ դա բավականին ռիսկային կլինի ոչ միանշանակ իրավիճակի պայմաններում: Եթե իրավիճակը որոշակիորեն լարվի, կարող է ղարաբաղյան գործոնը դարձնեն շահարկման առարկա, բայց գործողությունների առումով շատ ավելի երկար կմտածեն»:
Այն վարկածին, որ Ադրբեջանում արտահերթ ընտրությունների անցկացման նպատակը նաև հին գվարդիայի՝ Հեյդար Ալիևի կլանից ազատումն է, Տաթև Հայրապետյանը պատասխանեց. «Նաև այդ հարցը կա: Ինչպես նշեցի նաև նախագահի աշխատակազմում տեղի ունեցած փոփոխություններով է պայմանավորված այս հարցը՝ նախիջևանյան կլանի ներկայացուցիչների դիրքերին ուղղված էական հարվածները, Ալի Հասանովի հեռանալը խոսում է ռեսուրսների պայքարի և վերադասավորումների մասին»: Ըստ Տաթև Հայրապետյանի՝ իշխող ընտանիքը նախ իր դիրքերն ամրացնելու խնդիր ունի: Նա կարծում է, որ Ալիևների ընտանիքը կխուսափի գնալ այն սցենարով, որ իշխանության գա Իլհամ Ալիևի որդին՝ Հեյդար Ալիևը, քանի որ նա ունի առողջական խնդիրներ և իր ունակություններով չի կարող ղեկավարել երկիր: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր