Պատերացնո՞ւմ եք, եթե իրոք մի լուրջ բան լինի, ինչ վիճակում կհայտնվենք .Ավելուկով ծեծը կամ եղինջի հյութով հոգնան բուժման միջոցներ չեն

Սեյսմիկ անհանգիստ գոտում գտնվող երկրում, դեռ բազմաթիվ դպրոցների դասարանների դռներ դեպի ներս են բացվում: Էրեխեքը չգիտեն անվտանգության տարրական կանոններ: Քանի՞ երեխա կամ լավ, քանի՞ մեծահասակ գիտի, թե որն է իրենց տարածքի ապաստարանը, քանի՞ մարդ գիտի, թե բազմաբնակարան շենքերի նկուղների քանի տոկոսը պետք է ազատ պահել:
Դասընթացները խիստ անհրաժեշտ են սովորողներին իրական կյանքի հմտություններ տալու և չեղած արտակարգ իրավիճակներում հանգստություն պահպանելու համար: Իսկ մենք դեռ շարունակում ենք սովորեցնել. թե՝ կրակի հետ մի խաղա, գիշերը տակդ չիշիկ կանես:
Մանկապարտեզից սկսած (էդ տարիքից են արդեն էրեխեքն օգտվում սմարթֆոններից) ներառել մեդիագրագիտության բաղադրիչներ: Խուճապի հիմնական պատճառներից մեկն էլ մեդիատգիտությունն է:
Վերանայել և լրամշակել անձնական հիգիենային, տարածված հիվանդություններին, կենցաղային հմտություններին առնչվող բաղադրիչները:
Փոխել դպրոցների բուժսպասարկումը: Գրողի տարած ասպիրինը կամ թեյը չեն օգնում կտրված ձեռքին: Իսկ մեր դպրոցների բուժկետ կոչվածներն ավելի վատ վիճակում են, քան Հռոմն էր Ներոնի հերթական չարագործությունից հետո:
Սովորողներին պետք է հնարավորինս ձերբազատել այն խեղաթյուրված միֆերից, որոնք առնչվում են նրանց առողջությանը: Մարդիկ պետք է հասկական, որ ավելուկով ծեծը կամ եղինջի հյութով հոգնան բուժման միջոցներ չեն: Պատերացնո՞ւմ եք, եթե իրոք մի լուրջ բան լինի, ինչ վիճակում կհայտնվենք:
Ասածներիս զգալի մասը կարելի է անել հենց այսօր՝ ներառելով նոր ստեղծվող չափորոշիչների մեջ»: