Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան          Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում    

05 մար 2020 14:44

Տեսանյութ. ԱԺ–ում կրքերը թեժացան.Խլրտոցներ չլսեմ....Ձայնդ կտրի, հանգստացեք, թուլացեք եւ վայելեք...

Ազգային ժողովում այսօր՝ մարտի 5-ին կրքերը թեժացան «Իմ քայլը» պատգամավոր Գեւորգ Պապոյանի ելույթի ժամանակ:
Նա իր ելույթում նշեց. «ԷդմոնՄարուքյանն ու «Լուսավոր Հայաստանը» սկսել են քննարկել շրիշակից ցածր մակարդակի թեման. Մարուքյանը խիստ սրտնեղելով ըստ երեւույթին, որոշ անձանց ապօրինի ծագում ունեցող գույքի  հնարավոր բռնագանփձման հեռանկարից, ընկավ հուզական պոռթկման մեջ եւ ինձ մեղադրեց 18 տարեկանում ՀՀԿ-ին անդամակցելու համար, հետն էլ ասելով, թե բա ինչու կոռուպցիայի հետ կապված հարցերն այն ժամանակ ինչու չէիք բարձրացնում»: Պապոյանը շարունակեց, որ այդ հարցերը չէր կարող բարձրացնել, որովհետեւ որեւէ կապ չի ունեցել Սերժ Սարգսյանի իշխանության հետ, ավելին 2011-ին իր հայացքների համար զրկվել է բուհում իր աշխատանքից:
Նա ասաց, որ մինչ պատգամավոր դառնալը պետական համակարգում չի աշխատել, աշխատել է մասնավոր ոլորտում եւ ինքն է կերտել իր ճանապարհը: Պատգամավորը նշեց, որ հանրապետականների եւ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ ինքը վաճառող է աշխատել, իսկ ահա «Լուսավոր Հայաստան» խմբակցության շատ անդամներ տարբեր պաշտոններ են զբաղեցրել, այդ թվում ոստիկանապետի, բանտապետի: Նա նաեւ հիշեցրեց, որ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի օրոք ԼՀԿ-ի անդամներից մեկը նրանց աշխատակազմում վարչության պետ է աշխատել, որը հետո սահուն տեղափոխվել է ԿԲ եւ դարձել խորհրդի անդամ: «ԼՀՄ մեկ այլ անդամ էլ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին սոցապի պետ էր աշխատում: Եվ վերջապես դուք՝ Էդմոն Մարուքյան, Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին մեծամասնական համակարգով պատգամավոր էիք ընտրվում եւ չակերտավոր հաղթում էիք իշխանության թեկնածուին: Դա միակ դեպքն է եղել, որ իշխանության թեկնածուն պարտվել է»:
Երբ ԼՀԿ-ականները տեղից արձագանքեցին, Պապոյանը հայտարարեց «Խլրտոցներ չլսեմ», իսկ երբ տեղից սկսեցին աղմկել՝ արձագհանքեց. «Ձայնդ կտրի: Հանգստացեք, թուլացեք ու վայելեք»:
Այնուհետեւ Պապոյանը շարունակեց. «Բոլորովին վերջերս Ադրբեջանում եղել են ընտրություններ, որտեղ էլի մեկ «ընդդիմադիր» թեկնածու մեծամասնականով «հաղթել» է իշխանության ներկայացուցչին: Էդմոն Մարուքյան, ծանո՞թ պատմություն է: Էդմոն Մարուքյանը կողմ է քվեարկել հանրապետականների բյուջեներին: Հիրավի դաժան մարդ է Սերժ Սարգսյանը:
Գլուխս բարձր է իմ կենսագրության ամեն մի էջով, քանի որ ոչ միայն չեմ գողացել, չեմ թալանել, այլե չեմ կեղծել, չեմ խաբել, տերեր երբեք ման չեմ եկել,սիրելի փեսայի սիրելի հաճախորդը երբեք չեմ փորձել դառնալ»:
Գեւորգ Պապոյանի ելույթից հետո արձագանքեց նաեւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ նշելով, որ պետք է ունենալ ընդհանուր խաղի կանոններ, որը որեւէ մեկը չպետք է խախտի․ «Այդ կանոնները պետք է ընդունելի լինեն բոլորի համար։ Եթե մենք որդեգրում ենք սկզբունք, կանոն, որ որեւէ մեկն ամբիոնից որեւէ հարցի քննարկման ժամանակ այլ հարցի մասին չի կարող խոսել՝ այս կանոնը պետք է լինի ընդունելի բոլորի համար եւ խոստորեն կպահպանվի նախագահության կողմից»։
Միրզոյանի խոսքով, այդպիսի ելույթները կընդհատվեն եւ խոսողին կհրավիրենք զբաղեցնել իր տեղը․ «Բայց եթե որեւէ մեկն այնուամենայնիվ իրեն թույլ է տալիս եւ թույլ է տվել իքս հարցի քննարկման ժամանակ խոսել իգրեկ հարցից, իսկ այդպիսի բան թույլ են տվել մինչ այսօր բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները, ուրեմն այդ կանոնը պետք է գործի մնացած խմբակցությունների եւ մնացած 131 պատգամավորի համար»,-ասաց Միրզոյանը եւ հավելեց, որ պետք է պայմանավորվել այդպիսի ելույթներ կարո՞ղ են լինել, թե՝ ոչ․ «Քանի դեռ եղել են, կարծում եմ, որ պարոն Էնֆիաջյանը միանշանակ ճիշտ արեց, որ չընդհատեց պարոն Պապոյանի ելույթը»։
Միրզոյանն ավելացրեց՝ եթե իր կողմից առաջարկվող կանոնը ընդունելի չէ, պետք է քննարկել, ֆիքսել, պայմանավորվել․ «Բայց ոնց պայմանավորվում ենք, ուրեմն պետք է այդպես էլ շարժվենք եւ դա պետք է լինի կանոն բոլորի համար, բոլոր հարցերում։ Մի բանը եթե կարելի է մի պատգամավորի, կարելի է նաեւ մնացած պատգամավորներին»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր