Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

11 մար 2020 14:53

Կորոնավիրուսով հիվանդին կրկին հետազոտում են Հայաստանում. շուտով նրան կարող են դուրս գրել հիվանդանոցից

Մարտի 1-ին կորոնավիրուսի վարակով ախտորոշված 29-ամյա տղամարդը կրկին հետազոտում է անցնում: Կրկնակի թեստավորումը կիրականացվի նաեւ բոլոր այն մարդկանց համար, ում հետ նա շփվել է եւ ովքեր այժմ մեկուսացված են Կոտայքի մարզի Ծաղկաձորի հյուրանոցներից մեկում:
Առողջապահության նախարարությունից NEWS.am Medicine-ին հայտնել են, որ ներկայումս ո՛չ հիվանդի, ո՛չ նրա հետ շփված մարդիկ բարձր ջերմաստիճան, կամ վարակի այլ նշաններ չունեն: Հիվանդն այժմ գտնվում է բժիշկների հսկողության տակ, բայց բուժում չի ստանում, քանի որ ախտանիշներ չկան:
Մասնագետների խոսքով` եթե կրկնակի թեստի արդյունքները բացասական լինեն, ապա կանցկացվի եւս մեկը: Եթե երկու թեստերի արդյունքներն էլ բացասական լինեն, հիվանդը դուրս կգրվի հիվանդանոցից: Նույնը վերաբերում է կարանտինում գտնվող մարդկանց:

Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքն ախտորոշվել էր մարտի 1-ին: Հիվանդն Իրանից վերադարձած մի տղամարդ էր, որն այժմ գտնվում է "Նորք" ինֆեկցիոն հիվանդանոցում: Բոլոր նրանք, ում հետ տղամարդը շփվել է վերադառնալուց հետո, կարանտինացված են: Հետաքրքիր է, որ հիվանդի կնոջ մոտ որեւէ ախտանիշ չի հայտնաբերվել, կորոնավիրուսի թեստերի արդյունքները եւս բացասական են եղել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր