Ձեր երեխաների աչքերի մեջ ո՞նց եք նայում...Գնացեք սահմանների հարցը լուծեք.... առգրավում են փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիների ապրանքը          ՈՒրախ լուր՝ մանկապարտեզում երեխա ունեցողների համար       «Opel»-ը բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել, ուղևորները հոսպիտալացվել են    

07 ապր 2020 12:36

Մոսկվայի հիվանդանոցներից մեկում թոքաբորբից մահացել է ֆիզիկոս, պրոֆեսոր Միշիկ Ղազարյանը

Մոսկվայի հիվանդանոցներից մեկում մահացել է ֆիզիկոս, պրոֆեսոր Միշիկ Ղազարյանը։ «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ, մարտի 26-ին մահացել էր գիտնականի կինը՝ բժիշկ-գինեկոլոգ Արփիկ Ասատրյանը։


Ամուսիները հոսպիտալացվել էին մարտի կեսերին։ Նրանք կորոնավիրուսով վարակվածների հետ չէին շփվել, արտերկիր չէին մեկնել։ Սակայն կնոջ թեստավորման արդյունքում հիվանդությունը հաստատվել էր, ավելի ուշ նա մահացել էր։


Հետո ամուսնու մոտ սկսել է զարգանալ երկկողմանի թոքաբորբ, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։


Նա ծնվել է Կոտայքի մարզի Ներքին Ախտա գյուղում (այժմ՝ ք. Հրազդան), 1948 թվականի փետրվարի 28-ին, բժիշկների ընտանիքում։ Հայրը՝ Հայրազատ Ղազարյանը, ղեկավարել է ՀԽՍՀ առողջապահության նախարարության Հրազդանի շրջանի բաժինը, մայրը՝ Վանունին, եղել է Հրազդան քաղաքի գինեկոլոգը։ Մի քանի տարի անց ծնողները տեղափոխվել են Երևան։ Նա հաճախել է Երևանի Շևչենկոյի անվան № 42 դպրոցը և արդեն միջին դասարաններում աչքի է ընկել ֆիզիկայի և մաթեմատիկայի նկատմամբ իր հակումներով։


Միշիկ Ղազարյանը 1970 թվականին ավարտել է Մոսկվայի ֆիզիկատեխնիկական համալսարանը, օպտիկա և սպեկտրոսկոպիա մասնագիտությամբ։ Հետագայում նրան երաշխավորեցին՝ շարունակել կրթույթունը ասպիրանտուրայում:


Նա  ընդունվել է ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի Լեբեդևի անվան Ֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտուրան, որտեղ այդ տարիներին աշխատում էին հինգ Նոբելյան մրցանակակիրներ։


Հայ գիտնականի աշխատանքները վերաբերում են գազային լազերների ֆիզիկային, քվանտային օպտիկային, լազերային միկրոսկոպիային, տեխնիկային ու դրա կիրառությանը բժշկության և կենսաբանության մեջ, օպտիկական ու լազերային սարքաշինությանը: Մասնակցել է մետաղի գոլորշիներով աշխատող իմպուլսային լազերների ու դրանց հիման վրա գործող պայծառության ուժեղացուցիչներով օպտիկական համակարգերի ֆիզիկական հիմունքների մշակման, ստեղծման ու հետազոտման աշխատանքներին:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր