Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը          Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի       Արևմուտքում քաղաքացիական պատերազմն, այնուամենայնիվ, սկսվելու է    

22 ապր 2020 14:56

Տեսանյութ.Բանկից զանգում, կանչում են, որ ստանան իրենց 68000 դրամը, բայց ստանում են ավելի քիչ

Տնտեսական հետեւանքները վերացնող 8-րդ ծրագրի շահառուներն իրենց չեն գտնում այդ համակարգում: Այս մասին այսօր՝ ապրիլի 22-ին, Ազգային ժողովում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:


Նա տեղեկացրեց, որ 8-րդ ծրագրից օգտվողներին բանկից զանգում, կանչում են, որ ստանան իրենց 68 հազար դրամը, բայց ստանում են ավելի քիչ: «Ինչո՞վ է դա պայմանավորված: Օրինակ՝ նույն ընկերության աշխատողներից երեքը ստանում են, երկուսին ծրագիրը մերժում է, ինչո՞վ է դա պայմանավորված, տվյալների ճշգրտման կարիք կա՞ այստեղ»,-ասաց Անի Սամսոնյանը՝ իր խոսքն ուղղելով Պետական եկամուտների նախարար Դավիթ Անանյանին:


«Կազմակերպություններ կան, որոնք ունեն գրանցված աշխատողներ, այդ մարդիկ պատահաբար որոշել են, որ պետք է օգտվեն 8-րդ միջոցառումից, լրացրել են իրենց տվյալները, եւ համակարգը հաստատել է, այնինչ այդ կազմակերպությունը չի ներառվում ութերորդ միջոցառման շահառուների խմբում, օրինակ՝ կարի արտադրամաս, մթերային խանութ»,-ասաց նա:


Ի պատասխան ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ասաց, որ հնարավոր է՝ գործունեության տեսակների դասակարգիչը սխալ լրացնելու պարագայում գործատուն հայտնվի տուժող գործատուների ցանկում, կամ պետք է լիներ տուժողների ցանկում, կամ հայտնված չէ: «Իսկ երբ աշխատողներից երեքը հայտնվել են, երկուսը՝ չէ, դա նշանակում է, որ գործատուն ունի չգրանցված աշխատող»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր