Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

15 մայիս 2020 14:58

Տեսանյութ.ԱՄՆ-ում ոստիկանությունը կրակահերթով սպանել է «կորոնավիրուսային» հիվանդանոցում որպես կամավոր աշխատող կնոջը

ԱՄՆ-ում ոստիկանները մարտի 13-ին իր տան մեջ սպանել են 26-ամյա Բրեոննա Թեյլորին, բայց միայն վերջերս է համազգային ուշադրությունը սևեռվել այս գործի վրա: Բրեոննա Թեյլորի մայրը՝ Թամիկա Պալմերը, ապրիլի վերջին դատական հայց է ներկայացրել ոստիկանության Լուիզվիլի բաժին երեք սպաների դեմ՝ նրանց մեղադրելով դստերը սպանելու մեջ: Շաբաթներ շարունակ ոստիկանությունը թիրախավորել է թմրամիջոց վաճառող երկու տղամարդկանց։


Ոստիկանության տեղեկություններով՝ տիկին Թեյլորի բնակարանում նրանք պարբերաբար փաթեթներ են փոխանակել, և ոստիկանությունն իրավունք է ունեցել առանց նախազգուշացման այդ տուն մուտք գործելու։ Նրանք, առանց դուռը թակելու, ներխուժել են բնակարան, և տիկին Թեյլորը, հանկարծակիի գալով, փորձել է դիմադրություն ցույց տալ, ինչն էլ բերել է նրա՝ 8 կրակոցով աղետալի մահվան։ Թեյլորի մայրը հայտնել է, որ դուստրը, որպես կամավոր, աշխատում էր «կորոնավիրուսային» հիվանդանոցում։ Եվ, նրա տեղեկություններով, վերը նշված հետախուզվող տղամարդիկ դեպքից շատ առաջ արդեն կալանավորված են եղել։


Թամիկա Պալմերը՝ զոհված աղջկա մայրը, վստահ է, որ դատական հայցը անպայման շահելու է։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր