Երևանի քաղաքապետարանի թվով 20 պաշտոնյաներ ապրիլին կրկին պարգևատրվել են. դրանց թվում են փոխքաղաքապետերը
Երևանի քաղաքապետ Հայկ Մարության կարգադրությամբ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները պարգևատրվել են՝ Երևան քաղաքի 2020թ-ի. ապրիլ ամսվա բյուջեով նախատեսված պարգևատրման ֆոնդի հաշվին:Պարգեւատրված անձանց ցանկը (թվով 20 հոգի) եւ պարգեւատրումների չափը ԱՅՍՏԵՂ:
Նշենք, որ 480 հազարական դրակով պարգեւատրվել են փոխքաղաքապետներ Հրաչյա Սարգսյանը, Հայկ Սարգսյանը, Սերգեյ Հարությունյանը, Տիգրան Վիրաբյանը, գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը, աշխատակազմի քարտուղար Վահե Խաչատրյանը:
280 հազար դրամով պարգեւատրվել են հետեւյալ անձինք.
Գարեգին Խաչատրյան - Անշարժ գույքի կառավարման վարչության պետ
Կամսար Բաբինյան - Առողջապահության վարչության պետ
Հովիկ Սաֆարյան - Առևտրի և սպասարկումների վարչության վարչության պետ
Իոսիֆ Կուբատյան - Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ
Աննա Ստեփանյան - Հանրակրթության վարչության պետ
Ռոբերտ Դարբինյան - Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ
Գոշ Սարգսյան - Մշակույթի և տուրիզմի վարչության պետ
Վիլեն Արևշատյան - Ֆինանսական վարչության պետ
Արմինե Վարդանյան - Կազմակերպական վարչության պետ
Արթուր Ավետիսյան - Վերահսկողության վարչության պետ
Արամ Գյուլզադյան - Հասարակական կարգի պահպանության ծառայության պետ
Արմեն Հարությունյան - Եկամուտների հաշվառման և գանձ
Էդգար Կիրակոսյան - Գնումների վարչության պետ
Իսկ Քաղաքապետի օգնական Կարեն Հարությունյանը պարգեւատրվել է 200 հազար դրամով: