Հայաստանը դառնալու է Ստեփանակերտ, իրար են ուտելու՝ հաց չլինելու համար.Բա վեր կացեք, խոսե՛ք, արա, դուք քաղաքական գործի՞չ եք, թե՞...          Թուրքերի ջրաղացի՞ն ենք ջուր լցնում. միշտ Թուրքիան է կասկածի տակ դրել, թե 1,5 մլն հայ է զոհվել, հիմա մենք ենք ասում ՝ պետք է հաշվե՞նք       ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն է.Իրանին պետք է կանգնեցնել հիմա՝ քանի դեռ ուշ չէ    

19 հուն 2020 15:05

Լարը տղամարդու միզապարկում է հայտնվել միզուկի միջոցով՝ իրեն «սեռական բավարարվածություն» պատճառելու փորձի հետեւանքով

Հնդկաստանում բժիշկները տղամարդու միզապարկից հանել են բջջային հեռախոսի  60-սանտիմետրանոց լիցքավորման սարք: Լիցքավորման սարքի լարը պարզ երեւում է ռենտգենյան պատկերում:


Ինչպես հայտնում է metro.co.uk-ը, 30-ամյա պացիենտը Guwahati հիվանդանոց է դիմել փորի ցավերով: Նրան 2 օր տվել են թուլացնող դեղամիջոցներ, բայց ցավը չի անցել: Բժիշկներին ավելի ուշ միզապարկում հայտնաբերել են լիցքավորման սարքի երկար լարը, որը հնարավոր է առանց դժվարության տեսնել ռենտգեն պատկերում:


Պացիենտն ինքը ասել է, թե լարն իբր կուլ է տվել, բայց բժիշկները կարծում են, որ լարը միզապարկում է հայտնվել միզուկի միջոցով՝ իրեն «սեռական բավարարվածություն» պատճառելու պացիենտի փորձի հետեւանքով: Անցյալում այս նույն պացիենտը հիվանդանոցում էր հայտնվել «կուլ տված ականջակալների» պատճառով:


Միզապարկից լիցքավորման սարքը հանելու համար բժիշկները ստիպված էին կատարել 45 րոպե տեւողությամբ վիրահատություն: Բժիշկներից մեկը խոստովանել է, որ 25-ամյա կարիերայի ընթացքում ոչ մի նման բան չէր տեսել: Վիրահատությունից հետո պացիենտը հիվանդանոցում է անցկացրել 3 օր, որից հետո դուրս է գրվել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր