Ես ձեր դատական թիմից չեմ վախենում, ես արդարացվելու եմ, բայց դուք մնալու եք մեղավոր և ձեր սերունդներն են մնալու մեղավոր          Արցախում առգրավված ռուսական զենքը կարող է վաճառվել Ուկրաինային․Ադրբեջանցի պատգամավոր       Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Հայաստան    

27 հուն 2020 13:36

Հրադադարի ռեժիմի խախտումները ավելի քան կրկնապատկվել են

Հունիսի 21-ից  27-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, ավելի քան 190 անգամ, հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ  1600  կրակոց:


ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ  ՊԲ-ի առաջապահ զորամասերը, հավատարիմ մնալով հրադադարի պահպանման ռեժիմին, շարունակել են վստահորեն իրականացնել  առաջադրված մարտական խնդիրները:


Համեմատության համար նշենք, որ  հունիսի 14-ից  20-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հրադադարի պահպանման ռեժիմը, հակառակորդի կողմից խախտվել է շուրջ 85 անգամ, որի արդյունքում, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է  ավելի քան 700 կրակոց:


Հունիսի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը խախտել է   հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 95  անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով  ավելի քան  900  կրակոց:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր