Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման          Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են       Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը    

06 հուլ 2020 11:54

Ո՛չ քանակի, ո՛չ էլ որակի տեսանկյունից ոչ մի այլ երկիր չունի այնպիսի թեստավորման համակարգ, ինչպիսին ԱՄՆ-ն ունի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Անկախության օրվա կապակցությամբ հանդես է եկել կեղծ և ապակողմնորոշիչ հայտարարությունների շարքով՝ փորձելով նվազեցնել կորոնավիրուսի համավարակի վտանգը և հակադարձելով ԱՄՆ-ի Ալերգիկ եւ վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչիի խոսքերին առ այն, որ «միանգամայն ակնհայտ է, որ ԱՄՆ-ն կորոնավիրուսի դեմ պայքարում ճիշտ ճանապարհով չի գնում», գրում է The Guardian-ը։


«Մեզ հարվածեց Չինաստանից եկած վիրուսը։ Բայց մենք մեծ առաջընթաց ենք գրանցել։ Մեր ռազմավարությունը լավ է ընթանում։ Այն հանդարտվում է մի շրջանում, փոխարենն ահագնանում է մյուսում, բայց մենք շատ բան սովորեցինք։ Մենք սովորեցինք մարել կրակը»,- ասել է Թրամփը Սպիտակ տանը հուլիսի 4-ին տեղի ունեցած միջոցառման ժամանակ։


Ինչպես գրում է պարբերականը, Թրամփը կրկին պնդել է իր այն տեսակետը, որ ԱՄՆ-ն աշխարհում կորոնավիրուսի թվով ամենաշատ վարակակիրներն ունի երկրում զանգվածային թեստավորման պատճառով։


«Այժմ մենք թեստավորել ենք գրեթե 40 միլիոն մարդու։ Այսպիսով, փորձը ցույց է տալիս, որ կորոնավիրուսի դեպքերի 99%-ը բացարձակապես անվնաս է: Նման արդյունքներ ոչ մի այլ երկիր ցույց չի կարող տալ, քանի որ ո՛չ քանակի, ո՛չ էլ որակի տեսանկյունից ոչ մի այլ երկիր չունի այնպիսի թեստավորման համակարգ, ինչպիսին մենք ունենք»,- հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը։




Ինչպես գրում է The Guardian-ը, ապակողմնորոշիչ հայտարարություններից հետո Թրամփը չի մոռացել կորոնավիրուսի տարածման համար վերստին մեղադրել Չինաստանին։


«Չինաստանի գաղտնիության, խաբեության ու քողարկման պատճառով վարակը տարածվել է ամբողջ աշխարհում։ Չինաստանը պետք է լիարժեք պատասխանատվության ենթարկվի»,- հավելել է Թրամփը։


Պարբերականը նկատում է, որ Թրամփի խոսքերը հակադարձում են ինֆեկցիոն հիվանդությունների առաջատար մասնագետ Էնթոնի Ֆաուչիի խոսքերին, որն օրերս հայտարարել էր, որ «միանգամայն ակնհայտ է, որ ԱՄՆ-ն կորոնավիրուսի դեմ պայքարում ճիշտ ճանապարհով չի գնում»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր