Տեսանյութ.Թուրքիայում իրավիճակը լարված է, հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց          Ես պատրաստ եմ իմ ստորագրությունը դնել այդ փաստաթղթի ներքո       Պարոն Փաշինյանի նպատակը ինձ մանդատից զրկելն է, դրա համար կա գեղեցիկ ճանապարհ    

20 հուլ 2020 12:36

Ինչո՞ւ Մոսկվա այցը չեղարկած Նիկոլ Փաշինյանը մեկնեց Բելառուս. Lenta.ru-ի անդրադարձը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու համար Մինսկ այցելությունը կարելի է ոչ միանշանակ որոշում ընկալել, քանի որ երեք շաբաթ առաջ ՀՀ ղեկավարը, հղում անելով երկրում համաճարակային իրավիճակին, հրաժարվել էր մեկնել Մոսկվա` մասնակցելու Հաղթանակի շքերթին: Ռուսական Lenta.ru կայքը փորձել է հասկանալ, թե ինչու է ՀՀ վարչապետը մեկնել Բելառուս:

Նախորդ երեք շաբաթների ընթացքում Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը չի բարելավվել,  Հանրապետությունում կարանտինային ռեժիմը երկարաձգվել է մինչև օգոստոսի 12-ը, բայց դա չի խանգարել Հայաստանի վարչապետին մեկնել Բելառուսի մայրաքաղաք: Նիկոլ Փաշինյանը հանդիսանում է երկրի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը, և այս դժվար պահին երկիրը լքելն անտրամաբանական քայլ է քաղաքական գործչի համար:


 Երկակի ստանդարտներ


 Միակ տրամաբանական եզրակացությունը, որ կարելի է անել այն մասին, թե ինչու է Փաշինյանը փոխել վերաբերմունքը կորոնավիրուսի նկատմամբ և մեկնել Մինսկ, այն է, որ նա նպատակ ունի միջկառավարական խորհրդի գործընկերներից, առաջին հերթին` Ռուսաստանից,  դրական վերաբերմունքի հասնել հայ-ադրբեջանական սահմանում վերջին սրացման կապակցությամբ:


Կայքը նշում է, որ Մինսկ կատարած այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը երկակի դիրք է գրավել: Մի կողմից, իր պաշտոնական հայտարարության մեջ նա չեզոք տոնով շեշտել է Ադրբեջանի ղեկավարության հետ խաղաղ բանակցությունների անհրաժեշտությունը, ի դեպ, միայն այնուհետև անդրադառնալով Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված հարցերին: Մյուս կողմից, գագաթնաժողովի շրջանակներում, Հայաստանի ղեկավարը փորձել է «ճշմարտությունը» պատմել ներկայիս սրացման մասին ՝ մեղադրելով որոշակի երրորդ կողմին` հակամարտության հրահրման մեջ:


Փաշինյանի` օգնության համար ՀԱՊԿ-ին դիմելը, ինչպես նշում են մի շարք փորձագետներ, կարելի է գնահատել որպես փորձ` Ռուսաստանի Դաշնությանը հակամարտության մեջ ներգրավելու համար:


Մասնավորապես, ՀՀ վարչապետը խաղում է այն փաստի վրա, որ ՀԱՊԿ-ը պարտավորություններ ունի պաշտպանելու Հայաստանին, իսկ կազմակերպության կողմից հակամարտության կողմերին «բաժանելուց» հրաժարումը ցույց կտա կազմակերպության անգործունակությունը:


Սա այն դեպքում, երբ Փաշինյանը ինքն էր հաճախ վարկաբեկում միջազգային համագործակցության շրջանակներում գործընկերների հետ հարաբերությունները: Առաջին հերթին, դեռևս գտնվելով հայկական ընդդիմության շարքերում, Փաշինյանը հետևողականորեն հանդես էր գալիս երկրի` ՀԱՊԿ-ից դուրս գալու տեսանկյունից: Երկրորդ` 2018 թվականին նրա իշխանության գալուց հետո գրեթե միանգամից ձերբակալվեց Յուրի Խաչատուրովը, որն այդ ժամանակ զբաղեցնում էր կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը: Հետո արդեն, բավականին երկար ժամանակ, հենց Երևանն էր արգելափակում նոր գլխավոր քարտուղարի նշանակումը:

Հավասար հեռավորություն պահելը

ՀԱՊԿ-ից և Ռուսաստանից օգնության համար Փաշինյանի միջնորդությունը կարելի է միամիտ քայլ համարել, հաշվի առնելով Հայաստանի վարչապետի համակրանքը ԱՄՆ-ի նկատմամբ: Օրինակ ՝ իշխանության գալուց անմիջապես հետո, Հայաստանի կառավարության ղեկավարը կայացրեց մի շարք խոսուն կադրային որոշումներ, մասնավորապես, նա իր հետ բերեց մի շարք խաղացողների, որոնք հիմնավորված կասկածվում են ամերիկամետ կառույցների, մասնավորապես` Սորոսի հիմնադրամի հետ հետ կապեր ունենալու մեջ: Օրինակ ՝ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» կազմակերպության ընտրական ծրագրերի նախկին համակարգող Արմեն Գրիգորյանը նշանակվել է Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար, պետական վերահսկիչ ծառայության ղեկավար է դարձել ամերիկահայ Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարած ամերիկամետ «Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ Դավիթ Սանասարյանը:

Սանասարյանը հայտնի է նրանով, որ Հայաստանում հակառուսական ակցիաների ժամանակ ձվեր էր նետում ՌԴ դեսպանատան վրա: Փաշինյանի իշխանության գալուց հետո քրեական գործ էր հարուցվել Հարավ-կովկասյան երկաթուղու դեմ:


Սկսվել է նաև հետապնդում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նկատմամբ, որը խորհրդարանի միակ կուսակցությունն է, որ հանդես է գալիս Ռուսաստանի հետ մերձեցման տեսանկյունից: Այժմ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը անցնում է երեք քրեական գործերով:

Ըստ այդմ, եթե Մոսկվան ժամանակին ձևացնում էր, թե մոռացել է վերը նշված բոլոր փաստերի մասին, և 2019 թվականի հունվարին նույնիսկ մասամբ բավարարել է Փաշինյանի ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու փորձը` համաձայնեցված աշխատանքային գրաֆիկի սահմաններից դուրս (այդ ժամանակ նրան ընդունել է վարչապետ Դմիտրի Մեդվեդևը), ապա հիմա վստահորեն կարելի է ասել, որ ստեղծված իրավիճակում Փաշինյանը չի կարող հույս դնել Ռուսաստանի հարյուր տոկոսանոց աջակցության վրա, քանի որ հայ-ադրբեջանական դիմակայությունում Կրեմլը սկզբունքորեն բռնում է հավասար հեռավորություն պահելու դիրքորոշում հակամարտության երկու կողմերի միջև:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր