Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

25 հուլ 2020 16:15

Գեներալ-լեյտենանտի ուղերձում ամրագրված է ՀՀ-ին ու Արցախին սպառնացող անվտանգային ամենամեծ ռիսկի մասին. Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը գրում է.


«ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի՝ հրամանատարներին և զինվորներին ուղղված հրապարակային մարտական կոչի գլխավոր ուղերձը անկասկած տեքստի այս հատվածում էր՝ «Ադրբեջանը, ոգեկոչվելով մեր թշնամիների բազմակողմանի աջակցությունից, չի կարողանում հաշտվել Հայաստանի  հյուսիս-արևելքում իր կողմից սադրած մարտական գործողություններում ջախջախիչ պարտություն կրելու հանգամանքի հետ և սպառնում է մեզ լայնածավալ պատերազմով»:


Այստեղ կարևոր է այն հանգամանքը, որ զինված ուժերի հրամանատարարությունը ոչ միայն լիովին տիրապետում են տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությանը, բանակը նախապատրաստում անհրաժեշտ գործողությունների կամ հնարավոր սցենարների, այլ իրավիճակից բխող ուղերձները հասցնում ոչ միայն զորքերին, այլ ողջ հանրությանը:


Ուղերձում իրավացիորեն ամրագրված է Հայաստանին ու Արցախին սպառնացող անվտանգային ամենամեծ ռիսկի մասին, ինչը ենթադրում է, որ Հայաստանի և Արցախի պետական ողջ ապարատը, նոր ստեղծված իրադրությունում, պետք է առաջադրված խնդիրներին համարժեք քայլեր ձեռնարկեն»:
***
Ներկայացնում ենք ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի մարտական կոչը
«Հայոց փառապանծ բանակի գեներալներ, սպաներ, սերժանտներ, զինվորներ, իմ զինակից ընկերներ,


Ադրբեջանը, ոգեկոչվելով մեր թշնամիների բազմա­կող­մանի աջակցությունից, չի կարողանում հաշտվել Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևել­քում իր կողմից սադրած մարտական գործողություններում ջախջախիչ պարտություն կրելու հանգամանքի հետ և սպառնում է մեզ լայնածավալ պատերազմով:


Մենք պետք է կռվե՛նք և հաղթե՛նք, քանզի խեղճերի արցունքից և թույլերի վախից են կոր­ծանվում հայրենիքները... Իսկ մեր երակներում հոսում է իսկական մարտիկի արյուն, մարտիկ, որ միշտ կարողացել է մարտնչել քանակով գերազանցող թշնամու դեմ: Ասվածի վառ ապացույցը Սարդարապատի, Բաշ-Ապարանի ու Ղարաքիլիսայի հերոսական ճա­կա­տա­­մարտերն են, ազատագրված Արցախն ու փառապանծ Շուշին...


Մեր պայքարի անհագ ձգտումով և նախնյաց պատգամների խորը հավատով դարեր շա­րունակ ոսոխին ցույց ենք տվել մեր բազկի զորությունը, որն ապացուցեցինք նաև այսօր՝ Չինարիում, Մովսեսում, Այգեպարում... և բարձր հայրենասիրությամբ ու նվիրվածությամբ ավելացրինք հայոց ազգի ու հայ զորականի զենքի փառքը: Իսկ 3-րդ բանակային կորպուսի վարած մարտական գործողությունները մտնելու են հայ ռազ­մար­վեստի պատմության մեջ և դառնալու են որպես զորքերի կառավարման արդյունա­վետության, հրամանատարների նախաձեռնողականու­թյան և հմտության ցուցաբերման, ինչպես նաև հայ դիրքապահ զինվորների հերոսության ու խիզախության օրինակ:


Մեր գործն արդար է. մենք պաշտպանում ենք մեր պապերի սուրբ հողը, հայրական տունը, մեր պատիվն ու մեր ժողովրդի ազատ երկրում խա­ղաղ ապրելու իրավունքը:


Մենք  այլևս դատա­պարտ­ված ենք միա՛յն հաղթելու: Ցույց տա՛նք դավադիր ոսոխին մինչև վերջ կռվելու մեր վճռա­կանությունն ու պատրաստականությունը, որ նա այլևս չփորձի հա­յացք նետել Հայաստանի և Արցախի ուղղությամբ:


Հպարտ եմ, որ ձեզանից մեկն եմ և պատիվ ունեմ յուրաքանչյուրիդ հետ համատեղ կեր­­տելու զինված ուժերի հաղթական ուղին՝ ի փառս հայ ժողովրդի:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր