Եթե ընդդիմությունն ուզում է իշխանափոխություն, ունի մեծ հնարավորություններ մինչև ընտրությունները դա անելու          Իրանը ԵՄ երկրների բանակներն ավելացրել է «ահաբեկչական խմբերի» ցանկում       Երևան-Սևան ավտոճանապարհին «Jeep»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել հարակից ձորը    

14 օգոս 2020 13:55

Կարծես թե լավին ենք գնում.Ուկրաինական ավիաուղիները վերսկսում է դեպի Երեւան չվերթները

Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերությունն օգոստոսի 17-ից վերսկսում է թռիչքները Կիեւ-Երեւան-Կիեւ չվերթները։ Այս մասին հայտնում են Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունից։


«Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերությունն օգոստոսի 17-ից վերսկսում է թռիչքները Կիեւ-Երեւան-Կիեւ չվերթները։


Ուկրաինայում ՀՀ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ ասվում է.


«Օգոստոսի 12-ից վերացվել է օտարերկրացիների մուտքի արգելքը Հայաստան` 14-օրյա ինքնամեկուսացում անցնելու պայմանով (ինքնամեկուսացման ընթացքում կարելի է անցնել ՊՇՌ հետազոտություն եւ թեստի բացասական պատասխան ստանալու դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից):


«Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերությունը վերսկսում է թռիչքները Կիեւ-Երեւան-Կիեւ երթուղիով ս․թ․օգոստոսի 17-ից:


Չվերթները նախատեսված են օգոստոսի 17-ին, 21-ին, 24-ին, 28-ին եւ 31-ին։


Ըստ ընկերության ներկայացուցչի, #COVID19-ի պատճառով չեղարկված թռիչքների տոմսերը կարող են փոխանակվել վերը նշված թռիչքների տոմսերով։


Այլ մանրամասնաերի համար կարող եք դիմել ավիաընկերությանը»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր