Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ․ «Իրավունք»          Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել․ «Իրավունք»       Անկում տարադրամի շուկայում. ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 29-ի համար    

15 օգոս 2020 11:55

Ադրբեջանը կարող է դառնալ թուրք-ռուսական բախման թատերաբեմ.կարող ենք ականատես լինել ռուս-ադրբեջանական հարաբերությունների վատթարացմանը

«Բաքուն մենակ չէ, և 83 մլն-ոց Թուրքիան Ադրբեջանի կողքին է․․․»։ Այս հայտարարությունը Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավարի կողմից առաջին հայացքից պետք է , որ ականջ շոյող լինի Բաքվում, բայց այդքան էլ այդպես չէ։
Դուրս է գալիս, որ Ադրբեջանը մենա՞կ է մնացել, չունի՞ ռազմավարական գործընկերներ , որոնց հետ ճանապարհ կգնա, թե՞ Թուրքիան Ադրբեջանին փաստի առաջ է կանգնեցրել։
Փորձենք հասկանալ, թե ինչ է Թուրքիայի ուզածը։ Եթե Արցախում ռազմական գործողություններ սկսելն ու այն գրավելն է, ապա ինչու՞ դա չի անում արդեն 30 տարի, եթե նպատակն իսկապես Ալիևին սատարելն է, ապա ինչու չի աջակցում իշխանությանը, և չի դադարում տարբեր ՀԿ-ների միջոցով ֆինանսավորել ընդդիմությանը, կամ ընդդիմախոսներին։
Իրականում Թուրքիայի ուզածն այն է, որ ոչ միայն Նախիջևանը, այլ նաև հենց Ադրբեջանն անցնի Թուրքիայի ուղիղ կառավարման տակ։
Հենց այստեղ, երբ պետք է Ալիևը որոշում կայացնի , հայնտվում է Ռուսաստանն ու սառը ցնցուղ լցնում Ադրբեջանի և Թուրքիայի գլխին։ Թուրքիայի ռազմական էլիտան դեռ Բաքվից չմեկնած, Ալիևն իր նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունենում Պուտինի հետ։ Նա ներկայացնում է տավուշյան մարտերի մասին իր տեսանկյունից տեղեկատվություն։ Հատկանշական է, որ Ալիևը , գտնվելով բացահայտ թուրքական գործոնի ազդեցության տակ, իր , այսպես ասած , մտահոգությունն է հայտնում Հայաստանի հետ Ռուսաստանի ռազմական գործակցության վերաբերյալ։
Կարծում եմ, որ հապճեպ կազմակերպված և պլանից շեղված զորավարժության, ինչպես նաև մինչև վերջին պահն անհայտ , մի բան էլ ուշացած թուրք ռազմական գործիչների այցը Ադրբեջան ուներ գին, և այդ գինը Ռուսաստանին Ալիևի բերանով «իր տեղը ցույց տալն էր»։
Ալիևը, որպեսզի պահպանի նախագահի իր աթոռը , ստանալով Թուրքիայի բացահայտ աջակցությունը գնում է Մոսկվայի հետ հարցերի պարզաբանման ճանապարհով, ինչն էլ կարող է կնճիռներ առաջացնել ռուս-ադրբեջանական հարաբերություններում, ինչին էլ ձգտում է հենց Թուրքիան։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը կարող է դառնալ թուրք-ռուսական բախման թատերաբեմ, և մշտապես սև շուկաներից նավթ ու գազ գնող փորձառու Թուրքիան կփորձի Ադրբեջանի նավթային ռեսուրսը վերցնել իր ձեռքը և վերավաճառել։ Թուրքիայի համար Ալիևը կանաչ լույս է տվել, և մոտակա շրջանում կարող ենք ականատես լինի ռուս-ադրբեջանական հարաբերությունների վատթարացմանը։


Կարեն Հովհաննիսյան


ռազմական փորձագետ


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր