Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա          Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում       Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում․ կան տուժածներ    

29 օգոս 2020 13:42

Բաքվում Թուրքիայի դեսպանատան առջև հավաքվել են մարդիկ, և պահանջում Թուրքիայից, որ զորքերը չհանի Ադրբեջանից

Թուրքիան մեկնարկել է Ադրբեջանում ռազմակայաններ տեղադրելու քարոզչության մեկնարկը։


Բաքվում Թուրքիայի դեսպանատան առջև հավաքվել են մարդիկ, և պահանջում Թուրքիայից, որ զորքերը չհանի Ադրբեջանից։ «Թուրքական բանակ մնա» վանկարկումով, ակցիայի մասնակիցները, ովքեր հիմնականում կանայք են, կոչ են անում Թուրքիային , որ զորքերը, որոնք Ադրբեջանում զորավարժությունների շրջանակներում , մնան և չգնան։


Հատկանշական է, որ այս ակցիան անցել է առանց ոստիկանության կողմից որևէ արգելքի, նույնիսկ մի քանի ոստիկան է եղել, ովքեր պարզապես պահել են ձևական կողմը։ Սա շեշտում եմ նրա համար, որ առավել պարզ լինի ակցիայի ինքնաբուխ չլինելը։




Եթե Թուրքիան նպատակադրվել է Ադրբեջանում ռազմակայան ունենալ, և գնում է դրա հասարակական պահանջ ձևավորելու ճանապարհով, ապա չի բացառվում, որ սահմանին ևս լարվածություն մտցնեն, որպեսզի, այդ «հասրակական պահանջը» ավելի հիմնավոր և պարտադիր լինի։


Փորձագետ Կարեն Հովհաննիսյան

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր