Տառապելով մեծամոլության սինդրոմով, Փաշինյանը, որպես կանոն, ինքն է թեժացնում իրավիճակը          ԱՄՆ-ն պատրաստվում է ներդնել 250 դոլարի «վիզայի ապահովության վճար»       ՌԴ-ում վերջապես հասկացան՝ Ադրբեջանը այն չէ, ինչ փորձում էր իրեն ներկայացնել    

17 դեկ 2022 11:01

Ինչո՞ւ էր Մեծ Բրիտանիայի լիազոր դեսպանը պատսպարվել փակ դռների ետեւում, ոչինչ չունե՞ն ասելու

Անի Կարապետյանը գրում է․


««Արցախի համար» նախաձեռնող խմբի անդամներն այսօր հավաքվել էին Բրիտանիայի դեսպանատան դիմաց, որպեսզի պարզեին` արդյո՞ք Անգլիան Ադրբեջանից գնել է Արցախին պատկանող ոսկու հանքերը, որոնք չեն գտնվում Ադրբեջանի վերահսկողության կամ ենթակայության ներքո։


Ցավոք, Բրիտանիայի լիազոր դեսպանը` Պրն Ջոն Գալագերը եւ իր աշխատակիցները, որոշեցին պատսպարվել փակ դռների ետեւում։ Այնուամենայնիվ, ակցիայի մասնակիցներին հաջողվեց նամակը թողնել դեսպանատան մուտքի դռան առջև։ Ցավում եմ, բայց Բրիտանիայի դեսպանատան այս վերաբերմունքը վառ ապացույցն է այն բանի, որ` այո', բրիտանական ընկերությունները Ադրբեջանից գնել են Կաշենի եւ Դրնբոնի հանքավայրերը, հետեւաբար իրենք մեզ թշնամի պետության հետ դառնում են մեղսակից այսօր Արցախում ստեղծված հումանիտար աղետի համար:


Ուզում եմ նշել նաեւ, որ Անգլիան միակ պետությունն էր, որի հայտարարության մեջ չէր նշվել, որ Բերձորի ճանապարհը փակվել է Ադրբեջանի կողմից` այդպիսով հավասարության նշան դնելով մեր եւ մեր իրավունքները, միջազգային մարդասիրական նորմերը խախտած ագրեսոր Ադրբեջանի միջև»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր