Հունիսի 19-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Հունիսի 19-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շղթայական վթար՝ Արմավիրում, բախվել են «Nissan», «Infiniti», «Mercedes», «Volkswagen», «Kia» և «Renault»    

03 սեպ 2020 14:46

Նավալնին իսկապես թունավորվել է «Նովիչոկ» խմբի թույնով.ցանկացել են լռեցնել առաջատար ընդդիմադիր գործչին

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մեկնաբանել է Ալեքսեյ Նավալնիի բուժզննման արդյունքները: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով Reuters-ին:


Քաղաքական գործչի խոսքերով, ուսումնասիրությունների տվյալները կասկածից վեր են, և ռուսաստանցին իսկապես թունավորվել է «Նովիչոկ» խմբի թույնով:


Մերկելի կարծիքով՝ Նավալնիին ցանկացել են լռեցնել, այնպես որ տեղի ունեցածը մահափորձ էր․ «Այս տագնապալի տեղեկատվությունը մատնանշում է թունավոր նյութով Ռուսաստանի առաջատար ընդդիմադիր գործչի սպանության փորձը», - շեշտել է Գերմանիայի կանցլերը:


Ինչպես ավելի վաղ հայտարարել են Գերմանիայի կառավարությունում, ընդդիմադիրի օրգանիզմում առկա է «Նովիչոկ» խմբից թունավոր նյութի հետքեր: Գերմանիայում Ռուսաստանի դեսպանն արդեն կանչվել է ԳԴՀ արտգործնախարարություն:


 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր