Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

09 սեպ 2020 11:15

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 199, մահվան՝ 5 նոր դեպք

Հայաստանում սեպտեմբերի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 199 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 45 152-ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 905 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք: Սեպտեմբերի 9-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 279 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 5 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1184-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 431 է, ընդհանուր առողջացածներինը՝ 41 023, փաստացի բուժվողներինը՝ 2945 (մեկ օրում նվազել է 237-ով): Մեկ օրում արվել է 3518 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 224 559 թեստ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր