Տիգրան Ավինյանի հայրը ««Opel»-ների վարորդներին հшմբալ ասելու» գործով պարտվել է դատարանում          Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի 1-3, այնուհետև կբարձրանա 5-8 աստիճանով       Հուլիսի 7-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

02 սեպ 2020 11:15

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 197, մահվան՝ 4 նոր դեպք

Հայաստանում սեպտեմբերի 2-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 197 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 44 075-ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 884 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան մեկ դեպք: Սեպտեմբերի 2-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 269 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 4 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1153-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 275 է, ընդհանուր առողջացածներինը՝ 38 631, փաստացի բուժվողներինը՝ 4291 (մեկ օրում նվազել է 82-ով): Մեկ օրում արվել է 2460 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 209 389 թեստ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր