Ադրբեջանն արհեստական պատճառներ է փնտրում Խաղաղության պայմանագրի ստորագրումը ձգձգելու համար          Կեղծ լուրեր են շրջանառվում 2007 թ. ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման շուրջ դիվանագիտական խոսակցությունների վերաբերյալ       Տեսանյութ.Ոստիկանական ուժեր են կենտրոնացած Աշտարակի խճուղում, Քասախ գյուղի բնակիչները փակել են ճանապարհը    

21 հոկ 2020 15:00

Մանվել Գրիգորյանը ռեանոմոբիլով շտապ տեղափոխվել է Հայաստանի ԿԲ-ներից մեկի վերակենդանացման բաժանմունք. պաշտպան

ԵԿՄ նախկին ղեկավար Մանվել Գրիգորյանը բժիշկների պահանջով ռեանոմոբիլով շտապ տեղափոխվել է Հայաստանի բժշկական կենտրոններից մեկի վերակենդանացման բաժանմունք: Այս մասին հայտնել է նրա պաշտպան Լեւոն Բաղդասարյանը:

Պաշտպանը նշել է. «Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը հոկտեմբերի 7-ից գտնվում է Արցախում: Այնտեղ գտնվելու առաջին օրվանից, համագործակցելով Արցախի ռազմա-քաղաքական բարձրագույն իշխանության հետ, իր կողմից ղեկավարվող ստորաբաժանումների մի մասը գտնվել են առաջնագծի ամենաթեժ կետում՝ ոսոխին մատնելով խուճապի և մի քայլ ետ չնահանջելով, մյուս մասը զբաղվել է N բնակավայրի ինքնապաշտպանական գործողություններով՝ ամուր պահելով տվյալ առաջնագծի թիկունքը: Ունենալով 90-ականների հաղթական փորձ, հակված է եղել բացառապես հարձակողական մարտերի և ազատագրելով առաջ գնալուն, դեմ՝ դիրքային մարտերին՝ հաշվի առնելով թշնամու և նրա զինտեխնիկայի մեծաքանակ լինելը:

Ցավոք, ծանր հիվանդությունները և հիվանդությունների բացասական դինամիկան, որոք առողջապահության նախարարի և դատարանի անգործության շնորհիվ այդպես էլ հնարավոր չեղավ արտերկրում բուժել, այս ընթացքում ավելացրեցին ուղեկցող հիվանդությունները՝ բերելով ինքնազգացողության կտրուկ վատացման: Հոկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը ստորաբաժանումների հրամանատարությունը ժամանակավորապես հանձնելով այլ անձանց, բժիշկների պահանջով ռեանոմոբիլով շտապ տեղափոխվել է Հայաստանի բժշկական կենտրոններից մեկի վերակենդանացման բաժանմունք:

Հրամանատարին շուտափույթ առողջության վերականգնում և վերադարձ Արցախ»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր