Թուրքիան ակտիվ ինժեներական աշխատանքներ է անցկացնում Գյումրիի ուղղությամբ՝ցույց տալու , որ հետեւում են ռուսական բազային
![](https://mamul.am/images/photos/201022/sa-och-te-mi-qani-tasnyak-mili-n192529-1.jpg)
«Դա առաջին դեպքը չէ: Հայ-թուրքական սահմանի երկայնքով դրանք հաճախ են հայտնվում: Նման ինտենսիվությամբ թռիչքներ են իրականացվում Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի սկզբից»,-ասաց Ներսիսյանը՝ պարզաբանելով, որ նույն ինքնաթիռն ադրբեջանական զորքերին կարող է տեղեկություն փոխանցել եւ նույնիսկ մասնակցել Արցախի երկնքում օդային օպերացիաների կառավարմանը (ավելի վաղ հայտարարվել է, որ օդային օպերացիաների կառավարման կենտրոնը գտնվում է Կարսի եւ Էրզրումի միջեւ ընկած հատվածում-խմբ.):
Ինչպես նշեց ռազմական վերլուծաբանը, թռիչքների հետ մեկտեղ Թուրքիան ակտիվ ինժեներական աշխատանքներ է անցկացնում: «Չեմ կարող հաստատել, որ դա հարձակման պատրաստություն է, սակայն այստեղ որոշակի ճնշման գործոն կա, այդ թվում՝ Ռուսաստանի վրա: Այդ պատճառով դա արվել է Գյումրիի ուղղությամբ: Ցույց են տալիս, որ հետեւում են ռուսական բազային»,-նշեց Լեոնիդ Ներսիսյանը:
Նրա գնահատմամբ՝ պարզ է, որ Էրդողանն ու Ալիեւը հաշվի չեն առնում ո՛չ Ռուսաստանին, ո՛չ Ֆրանսիային, ո՛չ ԱՄՆ-ին, ինչի մասին վկայում է 3 անգամ խախտված հրադադարը: Գերտերությունները չեն արձագանքում դրան, որ նրանց փաստացի թողել են դռան հետեւում:
Հարցին, թե արդյոք համընկնում են Թուրքիայի եւ Արեւմուտքի շահերը տարածաշրջանից Ռուսաստանին հանելու հարցում, Ներսիսյանը պատասխանեց, որ եթե այդ մասին խոսվեր 5 տարի առաջ, ապա, հավանաբար, ճիշտ կլիներ: «Սակայն այսօր արեւմտյան նախագծի համար Թուրքիան արդեն կասկածելի մասնակից է. տեսեք, թե ինչ հարաբերություններ նա ունի Եվրոպայի եւ ԱՄՆ-ի հետ: Չնայած նրան, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, նա փաստացի դաշինքից դուրս խաղացող է եւ գործում է բացառապես իր շահերից ելնելով: Ընդ որում, թուրքական Ադրբեջանը ձեռնտու չէ ո՛չ Ռուսաստանին, ո՛չ Արեւմուտքին: Անկախ նրանից, թե ինչպես պատերազմը կավարտվի, Ադրբեջանը փաստացի թուրքական է»,-եզրափակեց վերլուծաբանը: