Ռուսաստանը այդ համաձայնագրով պատժեց Ֆրանսիային եւ ԱՄՆ-ին վատ աշխատանքի համար.ամենամեծ հաղթողները Թուրքիան եւ Ռուսաստանն են
![](https://www.1in.am/assets/uploads/2015/07/main_big.jpg)
«Նա նաեւ ընդլայնել է իր ռազմական ներկայությունը հետխորհրդային տարածքում: Հայաստանին, որում երկու տարի առաջ ժողովրդավարական հեղափոխություն տեղի ունեցավ, նա ցույց է տալիս, որ այն դեռ շարունակում է Մոսկվայի վասալը մնալ»,- նշում է հոդվածի հեղինակը:
Երեսուն տարի առաջ եվրոպական երկրները ստորագրեցին Փարիզի խարտիան, որը պետք է նոր դարաշրջանի սկիզբ դառնար միավորված Եվրոպայի համար, հիշեցնում է ֆրանսիացի լրագրողը: Սակայն, ըստ նրա, ստեղծված իրավիճակում հենց եվրոպական դիվանագիտությունը կարծես պարտվող կողմ լինի:
«Իրականում, ներկայիս հակամարտության ամենամեծ հաղթողները Թուրքիան եւ Ռուսաստանն են: Նրանք այժմ որպես տարածաշրջանային աշխարհակարգի տերեր են հանդես գալիս: Թուրքիայի ռազմական օգնությունն ու Ադրբեջանին տրամադրված անօդաչու թռչող սարքերը նպաստեցին դրա ուժերի գերազանցությանը»,- շեշտում է Le Mond-ը:
Baltnews-ին տված հարցազրույցում մեկնաբանելով ֆրանսիական պարբերականի այս նյութը` ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկովը նշում է, որ իրավիճակը, որում հայտնվել է Թուրքիան ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումից հետո, չի կարող շահեկան համարվել:
Թուրքական անօդաչու թռչող սարքերը, նրա խոսքով, իսկապես մեծ դեր խաղացին ռազմական հակամարտության մեջ, բայց դրանք հնարավոր էր գնել ցանկացած երկրում:
«Կարծում եմ, որ Թուրքիան այդ անօդաչու թռչող սարքերը գրեթե անվճար է տրամադրել, եւ դա ոչ թե օրինակ է, թե ինչպես է Թուրքիան հասել գերակայության Ադրբեջանի նկատմամբ, այլ ինչպես է Ադրբեջանն օգտագործել Թուրքիային»,- պարզաբանել է Մարկովը:
Կարգավորման արդյունքում, որը ձեռք բերվեց Ռուսաստանի միջնորդությամբ, Թուրքիան, որը հավակնում էր մասնակցել խաղաղության գործընթացին, գրեթե «խաղից դուրս» հայտնվեց: Ընդ որում, Ռուսաստանը, ըստ քաղաքագետի, պատժեց Ֆրանսիային եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներին վատ աշխատանքի համար` նրանց ամբողջությամբ խաղից դուրս թողնելով: Իսկ Թուրքիային Մոսկվան հեռավորության վրա է պահում: Այն թույլ չտվեց Անկարային մասնակցել պատերազմի դադարեցման մասին համաձայնագրի ստորագրմանը կամ խաղաղապահ օպերացիային:
«Հենց Ռուսաստանը որպես այն ուժը հանդես եկավ, որը մշակեց խաղաղության պայմանագիրը եւ համոզեց երկու կողմերին ստորագրել այն: Բացի այդ, Մոսկվան հաստատեց իր լիդերությունը տարածաշրջանում եւ հետխորհրդային տարածքում ընդհանրապես»,- հավելել է Մարկովը:
Ընդ որում, քաղաքագետը հիշեցրեց, որ Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ միասին ԵԱՀԿ Մինսկի խմբի (Անվտանգության եւ համագործակցության կազմակերպության Եվրոպայում) համանախագահներ են, բայց որեւէ գործընթացի չեն մասնակցում: