Ապրիլի 18-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ադրբեջանի և ՌԴ-ի բարձրագույն ղեկավարությունը որոշում են կայացրել ԼՂ-ից խաղաղապահների վաղաժամ դուրսբերման մասին    

19 մար 2022 11:30

Ի՞նչն է հետ պահում Ադրբեջանին ագրեսիայից.Հանկարծ եթե Ադրբեջանն օգտվի Ուկրաինայի հետ կապված պահից, ապա ՌԴ-ն կպաշտպանի և՛ խաղաղապահներին, և՛ Հայաստանին

rossaprimavera.ru-ն գրում է, որ  Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայությունը և Ռուսաստանի և Հայաստանի միջև դաշնակցային համաձայնությունները նվազեցնում են տարածաշրջանում Ադրբեջանի մասնակցությամբ նոր հակամարտության հավանականությունը: Այդ մասին , մարտի 13-ին «rossaprimavera.ru» լրատվական գործակալությանը ասել է ռազմական փորձագետ, «Арсенал Отечества» ամսագրի խմբագիր Ալեքսեյ Լեոնկովը։ 

«Մենք այնտեղ ունենք մեր ռուս խաղաղապահները, որոնք ապահովում են քաղաքացիների խաղաղ գոյությունը և հնարավորություն են տալիս երկրներին հաշտեցման գործընթաց իրականացնել»,- ասել է Լեոնկովը։ Նա հավելել է, որ միայն խաղաղապահների ներկայության փաստը դեռ չի տալիս պաշտպանության լիարժեք երաշխիք, ինչպես դա եղել է Հարավային Օսիայում 2008 թվականի օգոստոսին։ Այն ժամանակ Ռուսաստանի խաղաղապահների առկայությունը չխանգարեց Վրաստանին հարձակվել ինչպես Հարավային Օսիայի, այնպես էլ խաղաղապահների վրա, քանի որ Թբիլիսիին առաջ էր մղում  Վաշինգտոնը։ «Այնուամենայնիվ բոլորս գիտենք, թե դա ինչպես ավարտվեց»,- հիշեցրել է ռազմական փորձագետը։ Նրա խոսքով, Բաքվին ագրեսիայից զսպելու երկրորդ գործոնը դաշնակցային պայմանագիրն է Մոսկվայի և Երևանի միջև։ «Երկու գործոն պետք է խելքի բերեն ադրբեջանական կողմին, որ նա լայնամասշտաբ գործողություններ չձեռնարկի. այդ գործոններն են մեր խաղաղապահները և մեր պայմանավորվածությունը Հայաստանի հետ,- շեշտել է խմբագիրը,- եթե ​​հանկարծ Ադրբեջանի զինվորականներն անտեսեն այդ գործոնները և օգտվեն Ուկրաինայի հետ կապված պահից, ապա Ռուսաստանը կպաշտպանի և՛ խաղաղապահներին, և՛ Հայաստանին»։

«Որովհետև նա մեր դաշնակիցն է, որի հետ մենք պայմանագիր ենք կնքել։ Այս դեպքում կխառնվի նաև ՀԱՊԿ համաձայնագիրը, քանի որ ՀԱՊԿ անդամներից մեկի վրա հարձակումը հանգեցնում է նրան, որ ՀԱՊԿ երկրները հանդես են գալիս ի պաշտպանություն այդ պետության»,- նշել է ռազմական փորձագետը։

Ըստ Լեոնկովի քիչ է հավանականությունը, որ Ադրբեջանը հապճեպ որոշում կկայացնի վերսկսել ռազմական հակամարտությունը Ղարաբաղում, բայց 2020 թվականի 44-օրյա ռազմական գործողության արդյունքներից դժգոհությունը բուն Ադրբեջանում մնացել է։ «Եթե Ադրբեջանի կառավարությունը որևէ կերպ չհանգստացնի նման տրամադրությունները, ապա դա կարող է հանգեցնել նրան, որ նոր հակամարտության հավանականությունը կաճի»,- ամփոփել է փորձագետը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր