Մեծ Բրիտանիան հետաքրքրված է թուրքական «Բայրաքթար»-ով, ոոնք կարևոր նշանակություն են ունեցել հայերին պարտության մատնելու գործում

Պարբերականի հոդվածում նշվում է՝ երկրի պաշտպանության նախարարության պաշտոնյաներն այն կարծիքին են, որ վեցշաբաթյա աշնանային պատերազմում Ադրբեջանի կողմից ավելի էժան թուրքական անօդաչու թռչող սարքերի օգտագործումը կարևոր նշանակություն է ունեցել հայերին պարտության մատնելու և նրանց տարածքային զիջումներ հարկադրելու համար:
Այս առնչությամբ The Guardian-ի պաշտպանության նախարարության իրազեկ աղբյուրները մանրամասնել են, որ Մեծ Բրիտանիան ցանկանում էր ստեղծել իր սեփական ավելի էժան անօդաչու թռչող սարքերը, որպես 2021 թվականի սկզբին ներկայացվող հնգամյա պաշտպանության վերանայման մաս, չնայած մահացու անօդաչու թռչող սարքերի տարածման ռիսկերի մասին նախազգուշացումներին: