Կարծում եմ նրանք ընկերներ են դարձել,Դոնալդ Թրամփը՝ Փաշինյանի և Ալիևի մասին          Իրանի հարցով բանակցությունների համար Մարկո Ռուբիոն մտադիր է այցելել Իսրայել       Բրյուսելը Վրաստանի հետ հարաբերություններում երկխոսության փոխարեն ընտրել է ճնշումը    

05 հուն 2021 14:15

Էլթոն Ջոնի հետ միասին ծննդյան տոները Արմեն Սարգսյանը կանցկացնի Լիբանանում․ ինչու է գաղտնի պահվել հանրությունից

Երեկ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մեկնել է Լիբանան ծննդյան տոներն այնտեղ անցկացնելու համար: Այս մասին հայտնում է «Դեժավյու» տելեգրամյան ալիքը։


«Նախագահը Հայաստանից մեկնել է մեծահարուստ, բրիտանահայ գործարար Վաչե Մանուկյանի անձնական օդանավով: Նախագահը ծննդյան տոները անցկացնելու է Լիբանանում հայտնի տուրիստական Ֆաքրա գյուղի՝ Վաչե Մանուկյանին պատկանող վիլայում: Նրանց հետ այս օրերին իր հանգիստն է անցկացնելու նաև հայտնի երգիչ Էլթոն Ջոնը: Նրա այցը Լիբանան և Էլթոն Ջոնի հետ միասին ծննդյան տոները անցկացնելը համարվում է անձնական և գաղտնի է պահվել հանրությունից»,- գրել է տելեգրամյան ալիքը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր