Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել․ «Իրավունք»          Անկում տարադրամի շուկայում. ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 29-ի համար       Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»    

21 հուն 2021 16:05

Զարմանալի է, որ այդ մարդը զբաղվել է Հայոց ցեղասպանության հարցերով եւ երկրի գործակալ է,Եթե իրավացի է,ապա Միրզոյանի նկատմամբ պետք է քր․ գործ հարուցվի

Եթե Միքայել Մինասյանի հայտարարությունները ճիշտ են, ապա ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանի նկատմամբ պետք է քրեական գործ հարուցվի: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ քննչական կոմիտեի վերահսկողության գլխավոր վարչության նախկին պետ, արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ դատախազությունը պետք է միանգամից քրեական գործ հարուցեր ՀՀ ՔՕ 299-րդ հոդվածով (պետական դավաճանություն):

Նա զարմանք հայտնեց, որ ԱԱԾ-ն հերքել է տեղեկությունը՝ հայտարարելով, որ Միրզոյանն իրենց գործակալը չէ:

«Այդ տրամաբանությամբ ցանկացած մարդու վերաբերյալ կարելի է հարցում ուղարկել, եւ ԱԱԾ-ն պետք է պատասխանի, թե արդյոք նա գործակալ է, թե ոչ: Ինչ վերաբերում է խորհրդարանի խոսնակին, ապա եթե նա գործակալ չէ, ի՞նչ իմաստ ունի ծառայողական ստուգում անցկացնել: Դա փորձ է՝ պարզելու, թե որտեղից է եղել տեղեկության արտահոսքը: Եթե Մինասյանն իրավացի է, ապա Միրզոյանի դեպքում խոսքն արտահաստիքային գործակալի մասին է, ով բյուջեից գումար է ստանում յուրաքանչյուր փոխանցված տեղեկության համար: Դրանք մարդիկ են, ովքեր անցյալում որեւէ հանցանք են գործել եւ համաձայնել են համագործակցության: Արտահաստիքային գործակալը կարող է նաեւ պաշտոնյա լինել»,-հավելեց Պետրոսյանը:

Նա նկատեց, որ զարմանալի է, որ այդ մարդը զբաղվել է Հայոց ցեղասպանության հարցերով եւ ենթադրաբար երկրի գործակալ է, որն այն իրագործել է, ավելին, զարմանալի է նաեւ այդ ամենի հանդեպ հանրության անտարբերության մթնոլորտը:

Հիշեցնենք, որ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հայտարարել է, որ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը երկակի գործակալ է՝ Թուրքիայի եւ Հայաստանի հատուկ ծառայությունների գործակալ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր