Տեսանյութ.Վերջին պատերազմում տարած պարտություններից մեկը ԶՈՒ ղեկավար կազմի շուտ-շուտ փոփոխություններն են.Գլխավոր շտաբի պետի պաշտոնն էլ քաղաքականացվեց

«Մարդիկ լիարժեք չտիրապետելով իրականությանը, նաեւ չունենալով հմապատասխան փորձ, հավանաբար, պատերազմական գործողությունների ընթացքում, նաեւ երկիրի ղեկավարության հետ միասին աշխտանքի հետ համադրված, ճիշտ եզրակացություններ չե կազմել եւ ճիշտ որոշումներ չեն ընդունվել: Դա վերաբերում է նաեւ ԳՇ պետին:
Երկրորդ, կադրային քաղաքականության շրջանակներում, ՀՀ ՊՆ-ում եւ Արցախի ՊԲ-ում ավանդույթներ են ձեւավորված եւ դրանք կադրային քաղաքականության պահանջների համաձայն են: Այսինքն պաշտոններից ազատելուց առաջ ճշգրիտ նշվում են պատճառները: Բացի դրանից ծառայողական քննություն է անցկացվում: Այդ ամենը չի արվել ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնից Տիրան Խաչատրյանին ազատելու ժամանակ: Բարոյականության այնպիսի ցածր աստիճան է, որ քո իսկ կողմից ազգային հերոսի կոչման ներկայացված առանց հրավիրելու, առանց հետը զրուցելու, գոնե իմանալու մանրուքները, դու ինչ-որ մի արտահայտության պատճառով ազատում ես պաշտոնից: Դա էլ հենց հիմքն է հանդիսացել այն վդրովմունքի, որն այսօր տիրում է հայկական բնակում, ԳՇ-ում»,-ասաց նա՝ հավելելով, որ նույնը վերաբերում է նաեւ ԳՇ պետի պաշտոնից Օնիկ Գասպարյանին ազատելուն:
«Սա մեկ մարդու կամայականությունների արդյունքում ստեղծված իրավիճակ է»,-ասաց նա:
Հարցին, թե ԳՇ պետի պաշտոնում Արտակ Դավթյանի նշանակումով բանակը կտուժի՞, թե՞ կշակի, Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Ես չեմ կարող ասել՝ կտուժի, թե կշահի, որովհետեւ բնակը պետք է որոշակի ընթացակարգեր անցնի: Փորձառության առումով, հատկապես զորային միավորման, զորամիավորման, բանակային կորպուսի ղեկավարման առումով, ես գտնում են, որ գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը փորձառու անձնավորություն է, այսօր նշանակված ԳՇ նոր պետը, որ այդ պաշտոնից ազատվել էր ինչ-որ պատճառով, ես կարծում եմ, որ բանակն այն կռույցն է, որ դժվար իրավիճակից ամենաարագը կարող է դուրս գալ: Դրա համար անհրաժեշտ է ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով, եւ այն պետք է գնահատի անվտանգության միջավայրը, սպառնալիքները եւ դրանից լենելով կառուցի բանակի հետագա զարգացումը»: