Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա          Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում       Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում․ կան տուժածներ    

24 մար 2021 12:40

Միակ մարդը, ում տեսնում եմ, որ իր անձնական որակներով, հատկանիշներով, անցած ուղիով, կապերով, իր էությամբ ի վիճակ է երկիրը դուրս բերել այս վիճակից

Միակ մարդը, ում տեսնում եմ, որ իր անձնական որակներով, հատկանիշներով, անցած ուղիով, կապերով, իր էությամբ ի վիճակ է երկիրը դուրս բերել այս վիճակից, Ռոբերտ Քոչարյանն է: Այս մասին, այսօր՝ մարտի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:


«Ես չեմ ասում, որ իր կառավարման տարիները եղել են անթերի, բոլոր մարդիկ երջանիկ են եղել, ոչ: Բայց այսօր պետք է վեր կանգնենք  ցածր արժեքներից եւ գերակայությունը տանք բարձր արժեքներին: Ինձ համար որպես ՀՀ քաղաքացի, այսօր գերագույն արժեքը Հայաստանի, հայ ազգի պահպանման շահն է»,-ասաց նա:




Հարցին, թե եթե ռոբերտ Քոչարյանը հայտարարի, որ մասնակցելու է ընտրություններին, ինքը կմիանա՞ նրան եւ կառաջադրվի, Գեւորգ Պետրոսյանը պատասխանեց. «Շատ հարգելով պարոն Քոչարյանին, բայց ես էդ մարդը չեմ, որ եթե նա հայտարարի, որ մասնակցում է ընտրություններին, ես էթամ, ասեմ՝ բա գիտե՞ք, ես էլ եմ ուզում: Բանակցություններ կան, խնդիրներ կան պարզելու, կետեր կան համաձայնեցնելու: Այսօր ես իրեն եմ տեսնում, բայց իմ միակողմանի ցանկությունը բավարար չի, բնականաբար, իր կողմն էլ պետք է այդ ցանկությունն ունենա: Կարող է ես իրենց համար անցանկալի մարդ եմ: Կլինեն հնդիպումներ, բանակցություններ, եւ մոտ 2 ամիս անց շատ ավելի որոշակի կլինի»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր